Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչությունը նոր պաշտոնակար ունի
Մայա Նավերիանին նշանակվել է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսների և
բյուջեի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Տեղեկությունը հաստատել են տեղական ինքնակառավարումից։ Վուգար
Մամեդովը տարիներ շարունակ աշխատել է նշված ծառայության պետի
պաշտոնում, սակայն նրան փոխարինել են քաղաքապետարանի ընթացող
վերակազմավորման ժամանակ։ Մամեդովն այժմ Մառնեուլիի քաղաքապետ Քենան
Օմարովի օգնականն է։ Ինչ վերաբերում է Մայա Նավերիանիին, ապա նա
աշխատել է քաղաքապետարանի ֆինանսների և հաշվապահական հաշվառման
վարչություններում։
Քենան Օմարովը վերակազմավորման մասին պաշտոնական հայտարարություն չի
արել։ «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում նշել է, որ «ամբողջ
տեղեկատվությունը կարճ ժամանակում հայտնի կդառնա հանրությանը»։
Մենք առաջարկում ենք քաղաքապետարանի ծառայությունների ղեկավարների
ցուցակը, ովքեր փոխել են իրենց աշխատանքային պաշտոնները։ Հարկ է նշել,
որ տեղեկությունը «Ռադիո Մառնեուլին» տարբեր աղբյուրներով ձեռք է
բերել, կամ հաստատվելէ հենց ծառայության ղեկավարների կողմից։
Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի,
երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության
ղեկավար Գիորգի Մեուրմիշվիլին հաստատել է, որ զբաղեցրել է զինվորական
հաշվառման, հավաքագրման և զորահավաքի ծառայության պետ Վաժա Շուբիթիձեի
տեղը։ Վաժա Շուբիտիձեն (ըստ չհաստատված տեղեկությունների) զբաղեցրել է
Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահի խորհրդականի տեղը։
Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի,
երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության նոր
ղեկավար է նշանակվել Նինո Դեկանոիձեն, ով Մառնեուլիի քաղաքապետարանի
վարչական ծառայության ղեկավարն էր։ Վարչական ծառայության ղեկավար է
դարձել Մամուկա Շուբիթիձեն։
Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքապետարանի վերահսկողական
ծառայության ղեկավար Գելա Մումլաձեն նույնպես լքել է պաշտոնը և դարձել
Մառնեուլիի քաղաքապետի օգնականը։
Նշենք, որ նշված պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ եւ մրցույթի հիման
վրա կընտրվի ծառայության նոր պետը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան