Քաղաքապետարանի շենքի վերականգնման մրցույթն ավելացել է 25931 լարիով, հինգերորդ անգամ հայտարարված մրցույթ

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման աշխատանքների գնման մրցույթը հայտարարվել է հինգերորդ անգամ։



Շուրջ յոթ ամիս է, ինչ ՏԻՄ-ը հայտարարում է աշխատանքների անհաջող մրցույթներ։ Երեք անգամ տապալված մրցույթի վերաբերյալ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային սպասարկման վարչության նախկին պետ Վուգար Մամեդովը ասել էր, որ քաղաքապետարանը անպայման կուսումնասիրի մրցույթի ձախողման պատճառները, կվերագնահատի այն, և կհայտարարվի նոր մրցույթ, հավանաբար բարձրացված գնով։

Քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման մրցույթը օգոստոսին ավելացվել է 25931 լարիով, թեև դրան ոչ ոք չի մասնակցել։ Այժմ նույն գնով նոր մրցույթ է հայտարարվել սեպտեմբերի 22-ին։ Մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցության հայտեր ներկայացնել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանին հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում։

Նախագծով նախատեսվում է մեծացնել առաջին հարկում գտնվող գրասենյակային սենյակի տարածքը և տարածք հատկացնել միջանկյալ օղակի տեսքով՝ բնակչության հետ հաղորդակցության գործընթացը պարզեցնելու նպատակով։ Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և փոխել այնտեղ թափանցող դռները։ Առաջին հարկի որոշ սենյակներ նախատեսված են վերանորոգման համար։ Երկրորդ հարկում նախատեսվում է թարմացնել առկա սանհանգույցը և կազմակերպել նոր սանհանգույց գործող աշխատասենյակում։ Երրորդ հարկում նախատեսվում է աստիճանահարթակի պատերի սվաղում, ներկում և այլն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google