Սուխումիի անկումից անցել է 29 տարի
Սուխումիի անկումից անցել է 29 տարի։ Աբխազիայում ռազմական դիմակայությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին։ Վրաստանի կառավարական զորքերի և աբխազ անջատական ուժերի միջև հակամարտությունը տևել է 13 ամիս 13 օր։

Խախտելով «հրադադարի եւ ուժերի բաժանման» մասին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հակառակորդը կարողացավ գրավել Սուխումը։

Ռուսական, հյուսիսկովկասյան և կազակական ստորաբաժանումները սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ներխուժել են Աբխազիայի Նախարարների խորհրդի շենք և գերել Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ Ժուլի Շարտավային, Սուխումի քաղաքապետին և Խորհրդի 27 աշխատակիցներին։ Գերեվարված մարդիկ, ովքեր չեն լքել Սուխումը, գնդակահարվել են.

Վրացական կողմի տրամադրած չհաստատված տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 10 հազար վրացի զինվոր և խաղաղ բնակիչ։ Աբխազիայից տեղահանված 300 հազար մարդ մնացել է անօթևան։

Սուխումիի անկման 29-րդ տարելիցի կապակցությամբ հերոսների հուշահամալիրը ծաղկեպսակ կզարդարվի, իսկ Վրաստանի կառավարության ու խորհրդարանի անդամները, տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարներ կհարգեն աբխազական պատերազմում զոհվածների հիշատակը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ პირველი არხი
Print