2004 կգ սառեցված ձուկ ենք վերադարձրել Հայաստան. Եկամուտների ծառայություն
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա։


Ինչպես գրված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ, սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի ընթացքում մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի անասնաբույժների կողմից բեռի վրա հայտնաբերվել է ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։

Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը (2004 կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print
თეგები: #georgia