Վակեի այգում հոսանքահարված երեխան մահացել է
Վակեի այգու շատրվանում էլեկտրահարված 13-ամյա աղջիկը մահացել է Տեղեկությունը տարածում է Խեչինաշվիլիի կլինիկան։



Ըստ կլինիկայի, նրանց հաջողվել է կայունացնել տղայի վիճակը, և նա այժմ գտնվում է մանկաբուժական բաժանմունքում։

«Ինչ վերաբերում է 13-ամյա աղջկան, նրան հիվանդանոց են հասցրել սրտի կանգով, վերակենդանացման միջոցառումներն անհաջող են եղել, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասել է բժիշկը։

Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվան մտած երեխաները հոսանքահարվել են։ Նրանցից երկուսի վիճակը ծանր էր։ Նրանք տեղափոխվել են կլինիկա։

Ականատեսները պատմում են, որ երեխաները գնդակ են նետել շատրվանի մեջ, որից հետո նրանցից երկուսը մտել են ջուրը՝ գնդակը վերցնելու, իսկ երբ հոսանքը հարվածել է նրանց, նրանց օգնության է հասել երրորդ անչափահասը, ով նույնպես հարվածել է հոսանքին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ნეტგაზეთი
Print E-mail
FaceBook Twitter Google