Մարտի 1-ից հոկտեմբերի 1-ը Վրաստանում գրանցվել է 9879 ռուսական
բիզնես։
Ըստ geostat-ի «Business Press News»-ին տրամադրված տեղեկատվության՝
այդ միավորներից 685-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ
են, որից 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր, 9180-ը՝
անհատ ձեռնարկատերեր, 14-ը՝ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային)
իրավաբանական անձինք։
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում
գրանցված 685 ռուսական ՍՊԸ-ներից 680-ի գործունեությունը անհայտ
է։
5 Ընկերության գործունեության ոլորտը բաժանված է հետևյալ կերպ ՝
- Սուրճի վերամշակում
- Համակարգչային ծրագրավորման գործունեություն
- Բեռնատար ճանապարհայյին տրանսպորտ
- Խաղերի և խաղալիքների արտադրություն
- Հյուրանոցներ և նմանատիպ կացարաններ առանց ռեստորանների
«Ռադիո Մառնեուլի»
«Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան