Մառնեուլիի քաղաքապետարանը 4750 լարիի պարզեցված գնում է ստորագրել ավտոմեքենայի շարժիչի ձեռքբերման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը պարզեցված գնում է կնքել

«Էքսպրես» ՍՊԸ-ի հետ՝ ավտոմեքենայի շարժիչի ձեռքբերման և տեղադրման համար։

Պարզեցված գնման պայմանագրի համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանի Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության հաշվեկշռում գտնվող մեքենան պահանջում էր շարժիչի փոխարինում։

Շարժիչի գնման եւ տեղադրման համար Մառնեուլիի քաղաքապետարանը Յուրի Սամխարաձեի ընկերությանը վճարել է 4750 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանի և «Էքսպրես»  ՍՊԸ-ի միջև պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի 29-ին։ Ըստ պայմանագրի՝ մեքենայի շարժիչը պետք է վերանորոգվի պայմանագիրը կնքելուց հետո 5 օրացուցային օրվա ընթացքում։


"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print