Ռուսթավելի պողոտայում երթեւեկությունը կրկին մի քանի ժամով կսահմանափակվի
Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 6-ին ժամը 00:00-06:00-ն Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, կրկին կսահմանափակվի երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նրանց տվյալներով՝ տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան  երթևեկել  Լեոնիձեի, Ինգորոկվա, Ալեքսանդր Ճավճավաձեի, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Տաբուկաշվիլի փողոցներով։ Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Չովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև՝ Բարնովի, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։

«Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մակաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և  Ռուսթավելի մետրոյի  կայարանի տարածք։ Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան


Աղբյուր ՝ პირველი არხი






Print