Մառնեուլիի 74 դպրոցից բուժսենյակներ կան19-ում
Մառնեուլիի մունիցիպալիտետի 74 հանրակրթական դպրոցներից միայն 19-ն ունեն բուժսենյակներ։ «Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովն ասաց, որ բուժսենյակը բոլոր նոր վերականգնված դպրոցներում է։

«Այս փուլում միայն  19 դպրոցներում է գործում  բժշկական կաբինետներ։ Մնացած դպրոցներում  բուժսենյակը բարեկարգվում է, և առաջիկայում այն ​​կկազմակերպվի և համապատասխանաբար կընդունվի բժիշկ կամ բուժքույր։ Սենյակները աստիճանաբար վերանորոգվում են։ Եթե ​​10 կամ 20 դպրոցում ավարտվի սենյակի վերանորոգումը, ապա կրթության նախարարի հրամանը կտրվի, իսկ հետո դպրոցը կհայտարարի թափուր աշխատատեղեր», - ասել է Ալի Գախրամանովը։

Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի ղեկավարի պարզաբանմամբ՝ 19 դպրոցներից 16-ում այս պահին բժիշկներ կան, իսկ մնացած դպրոցները թափուր տեղեր են հայտարարել։ Մառնեուլիի թիվ 1 հանրակրթական դպրոցում նույնպես հայտարարված է դպրոցի բժշկի թափուր աշխատատեղ։ 

«Այս փուլում ես հայտարարել եմ դպրոցի բժշկի թափուր պաշտոնի համար։ Դպրոցի բժիշկը, առաջին հերթին, պետք է ունենա բարձրագույն կրթություն մանկաբուժության ոլորտում և ունենա հիվանդանոցում աշխատելու 1 տարվա փորձ։ Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա դպրոցն ու բուժկետը պետք է ապահովված լինեն առաջին օգնության համար անհրաժեշտ ամեն ինչով։ Սա ներառում է առաջին բուժօգնության դեղեր, թեթև դեղամիջոցներ, թեթև ցավազրկողներ"։ - ասում է Քեթի Մերաբիշվիլին։

Մառնեուլիի թիվ 1 հանրակրթական դպրոցում այսօր՝ փետրվարի 1-ին, հայտարարվել է դպրոցի բժշկի թափուր հաստիք։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ 5 օրվա ընթացքում կհայտարարվի թափուր տեղի մասին, իսկ փաստաթղթերի ստացումը կավարտվի փետրվարի 6-ին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google