Մառնեուլիի 74 դպրոցից բուժսենյակներ կան19-ում
Մառնեուլիի մունիցիպալիտետի 74 հանրակրթական դպրոցներից միայն 19-ն
ունեն բուժսենյակներ։
«Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի
ղեկավար Ալի Գախրամանովն ասաց, որ բուժսենյակը բոլոր նոր վերականգնված
դպրոցներում է։
«Այս փուլում միայն 19 դպրոցներում է գործում
բժշկական կաբինետներ։ Մնացած դպրոցներում բուժսենյակը
բարեկարգվում է, և առաջիկայում այն կկազմակերպվի և համապատասխանաբար
կընդունվի բժիշկ կամ բուժքույր։ Սենյակները աստիճանաբար վերանորոգվում
են։ Եթե 10 կամ 20 դպրոցում ավարտվի սենյակի վերանորոգումը, ապա
կրթության նախարարի հրամանը կտրվի, իսկ հետո դպրոցը կհայտարարի թափուր
աշխատատեղեր», - ասել է Ալի Գախրամանովը։
Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի ղեկավարի պարզաբանմամբ՝ 19 դպրոցներից
16-ում այս պահին բժիշկներ կան, իսկ մնացած դպրոցները թափուր տեղեր են
հայտարարել։ Մառնեուլիի թիվ 1 հանրակրթական դպրոցում նույնպես
հայտարարված է դպրոցի բժշկի թափուր աշխատատեղ։
«Այս փուլում ես հայտարարել եմ դպրոցի բժշկի թափուր պաշտոնի
համար։ Դպրոցի բժիշկը, առաջին հերթին, պետք է ունենա բարձրագույն
կրթություն մանկաբուժության ոլորտում և ունենա հիվանդանոցում
աշխատելու 1 տարվա փորձ։ Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա
դպրոցն ու բուժկետը պետք է ապահովված լինեն առաջին օգնության համար
անհրաժեշտ ամեն ինչով։ Սա ներառում է առաջին բուժօգնության դեղեր,
թեթև դեղամիջոցներ, թեթև ցավազրկողներ"։ - ասում է Քեթի
Մերաբիշվիլին։
Մառնեուլիի թիվ 1 հանրակրթական դպրոցում այսօր՝ փետրվարի 1-ին,
հայտարարվել է դպրոցի բժշկի թափուր հաստիք։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ 5
օրվա ընթացքում կհայտարարվի թափուր տեղի մասին, իսկ փաստաթղթերի
ստացումը կավարտվի փետրվարի 6-ին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան