Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է փոստային ծառայություններ գնել 57481 լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանը փոստային և սուրհանդակային ծառայությունների համար 57481 լարիի մրցույթ է հայտարարել։

Հաղթող ընկերությունը քաղաքապետարանի հետ պետք է համագործակցի մեկ տարի՝ պայմանագրի ստորագրումից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մատակարարը պետք է տրամադրի ՝ 
  • Անվճար սուրհանդակային ծառայություն ամեն աշխատանքային օր ժամը 09:00-ից մինչև 17:00-ն քաղաքով մեկ՝ ըստ պայմանավորված ժամի հաճախորդի կողմից նշված վայրերից
  • Փոստի կառավարման ամբողջական ծրագրաշարի առկայություն
  • Ծառայություններ գնող կազմակերպության անհրաժեշտ քանակի օգտատերերի ստեղծում՝ ադմինիստրացիայի և քաղաքացիների սպասարկման բաժնի բոլոր աշխատողների համար առանձին
  • Հարցման դեպքում, գնորդի հետ նախնական պայմանավորվածության հիման վրա, մատակարարը պարտավոր է ներկայանալ փոստային առաքման ստացման վայրում և ապահովել փոստային առաքանին չնախատեսված վերցնելը։ Շտապ առաքում ստանալու համար մատակարարը ծանուցվում է փոստային առաքման ստացման վայրում՝ գնորդի հետ համաձայնեցված ժամկետում, անհրաժեշտության դեպքում, նույն աշխատանքային օրը
  • Բեռների առաքումը պետք է հնարավոր լինի նույնիսկ շաբաթ օրերին, եթե գնորդը պահանջի
  • Տեղական (Վրաստանի ցանկացած քաղաք և բնակավայր) բեռնափոխադրումները պետք է առաքվեն ոչ ավելի, քան 2-5 աշխատանքային օրում, իսկ միջազգային (Վրաստանի սահմաններից դուրս ցանկացած ուղղությամբ) ոչ ավելի, քան 5-15 աշխատանքային օրում (օրերի հաշվարկը կլինի իրականացվում է առաքման առաքիչին առաքման հաջորդ աշխատանքային օրը): Նշված տեղեկատվության ծրագրային արտացոլումը պետք է իրականացվի անհապաղ։ - և այլն
Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարումը փետրվարի 1-ին հայտարարեց սուրհանդակային ծառայությունների մրցույթ։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել փետրվարի 8-10-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google