Մառնեուլիի քաղաքապետարանը փոստային և սուրհանդակային
ծառայությունների համար 57481 լարիի մրցույթ է հայտարարել։
Հաղթող ընկերությունը քաղաքապետարանի հետ պետք է համագործակցի մեկ
տարի՝ պայմանագրի ստորագրումից մինչև 2023 թվականի դեկտեմբերի
31-ը։
Մատակարարը պետք է տրամադրի ՝
- Անվճար սուրհանդակային ծառայություն ամեն աշխատանքային օր
ժամը 09:00-ից մինչև 17:00-ն քաղաքով մեկ՝ ըստ պայմանավորված ժամի
հաճախորդի կողմից նշված վայրերից
- Փոստի կառավարման ամբողջական ծրագրաշարի
առկայություն
- Ծառայություններ գնող կազմակերպության անհրաժեշտ քանակի
օգտատերերի ստեղծում՝ ադմինիստրացիայի և քաղաքացիների սպասարկման
բաժնի բոլոր աշխատողների համար առանձին
- Հարցման դեպքում, գնորդի հետ նախնական
պայմանավորվածության հիման վրա, մատակարարը պարտավոր է ներկայանալ
փոստային առաքման ստացման վայրում և ապահովել փոստային առաքանին
չնախատեսված վերցնելը։ Շտապ առաքում ստանալու համար մատակարարը
ծանուցվում է փոստային առաքման ստացման վայրում՝ գնորդի հետ
համաձայնեցված ժամկետում, անհրաժեշտության դեպքում, նույն
աշխատանքային օրը
- Բեռների առաքումը պետք է հնարավոր լինի նույնիսկ շաբաթ
օրերին, եթե գնորդը պահանջի
- Տեղական (Վրաստանի ցանկացած քաղաք և բնակավայր)
բեռնափոխադրումները պետք է առաքվեն ոչ ավելի, քան 2-5 աշխատանքային
օրում, իսկ միջազգային (Վրաստանի սահմաններից դուրս ցանկացած
ուղղությամբ) ոչ ավելի, քան 5-15 աշխատանքային օրում (օրերի հաշվարկը
կլինի իրականացվում է առաքման առաքիչին առաքման հաջորդ աշխատանքային
օրը): Նշված տեղեկատվության ծրագրային արտացոլումը պետք է իրականացվի
անհապաղ։ - և այլն
Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարումը փետրվարի 1-ին
հայտարարեց սուրհանդակային ծառայությունների մրցույթ։ Դրան մասնակցել
ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ
ներկայացնել փետրվարի 8-10-ը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան