Վրաստանում Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներն իրենց ամենապաշտպանված են զգում՝ NDI
NDI հասարակական կազմակերպությունը հրապարակում է հասարակության տրամադրվածության  հարցումը, որն իրականացրել է CRRC  Վրաստանը 2022 թվականի դեկտեմբերին՝ ուղղակի հարցման արդյունքների հիման վրա։

Ըստ հասարակական կարծիքի հարցման՝ բնակչության 66%-ն ասում է, որ Վրաստանում իրեն ապահով է զգում, իսկ 34%-ը՝ անապահով։

«Թբիլիսցիներն ու ընդդիմության կողմնակիցներն իրենց ամենաքիչ ապահով են զգում, իսկ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, վրացական երազանքի կողմնակիցներն ու տղամարդիկ՝ ամենաապահովը,- նշված է ուսումնասիրության մեջ։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներն իրենց ապահով են զգում հիմնականում տնտեսական խնդիրների պատճառով։ Հետազոտությունն արտացոլում է նաև փոքրամասնությունների համայնքների վերաբերմունքը։ 34%-ից, ովքեր իրենց անապահով են զգում, դրա պատճառը փոքրամասնությունների բնակավայրերում գործազրկությունն ու աշխատատեղերի բացակայությունն է:

Հարցին՝ որո՞նք են երեք ամենակարեւոր պատճառները, թե ինչու եք ձեզ անապահով զգում Վրաստանում ՝  Փոքրամասնություն կազմող համայնքների 73%-ը պատճառը համարում է գործազրկությունն ու աշխատատեղերի բացակայությունը, 43%-ը՝ աղքատությունը, իսկ 32%-ը՝ գնաճը/բարձր գները:

Հարկ է նշել, որ ի տարբերություն  Վրաստանի, ազգային փոքրամասնությունների տարածքային ամբողջականությունը ազգային կարևոր խնդիրների շարքում չէ։
Հարցին, թե ազգային ո՞ր խնդիրներն են ամենակարևորը ձեզ և ձեր ընտանիքի համար: Փոքրամասնությունների բնակավայրերում 56%-ը նշում է աշխատատեղերը, 34%-ը՝ աղքատությունը, 30%-ը՝ թանկացումները, 30%-ը՝ կենսաթոշակները, և միայն 1%-ը՝ տարածքային ամբողջականությունը:"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google