Մառնեուլիի քաղքապետարանը կրկին անգամ հայտարարել է գրենական պիտույքների գնման մրցույթ

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը կրկին հայտարարել է գրենական պիտույքների գնման մրցույթ։ Առաջին մրցույթը քաղաքապետարանը հայտարարել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին, ըստ որի՝ տեղական ինքնակառավարումը նախատեսում էր ծախսել 25227 լարի։



Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն։  Այդուհանդերձ, էլեկտրոնային գնումներն ավարտվեցին բացասական արդյունքով, և անհրաժեշտություն առաջացավ զրոյից մրցույթ հայտարարել։

Մառնեուլիի քաղաքապետարանը, 2023 թվականի փետրվարի 10-ին հայտարարված մրցույթի համաձայն, մեխանիկական մատիտներ, պահեստային մատիտի միջուկներ, գնդիկավոր գրիչներ, ռետիններ, մատիտ սրիչներ, գրենական պիտույքներ, օրացույցներ, թղթեր , քարտեր, մագնիսական տախտակի ռետիններ, մարկերներ և այլն  նախատեսում է 25,227 լարիով գնել։ 

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել փետրվարի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google