Մառնեուլիում սկսվում է նոր ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց
զբաղվածության խթանման և աշխատանքային քաղաքականության օպտիմալացման
համար։
Ծրագրի նկարագրության համաձայն՝ դրա նպատակն է բարելավել
հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման
քաղաքականությունը ազգային և տարածաշրջանային մակարդակներում և
հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով աշխատող մարդկանց
մասնագիտական հզորացումը։ Ծրագրի շրջանակներում չորս
մունիցիպալիտետներ, այդ թվում՝ Մառնեուլին, կկիսվեն սոցիալական
ձեռնարկությունների աշխատանքի սկզբունքների վերաբերյալ սլովակիայի
փորձով։
Ծրագրի նպատակներն են նաև ՝
- Հաշմանդամների զբաղվածության քաղաքականության բարելավում,
մասնագիտական քննարկումների անցկացում տեղական բիզնեսի
ներկայացուցիչների հետ
- Մասնագիտական քննարկում աջակցող զբաղվածության հարցերի շուրջ՝
հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային պայմանների և
աշխատանքային միջավայրի ստեղծում, փորձի փոխանակում Սլովակիայում
- Վրաստանի շրջաններում հաշմանդամություն ունեցող անձանց
խորհուրդների դիրքերի ամրապնդում, հաշմանդամություն ունեցող անձանց
խորհրդի անդամների մասնագիտական հմտությունների ամրապնդում և
տարածաշրջանային մակարդակով սոցիալական քաղաքականության իրականացման
համար պատասխանատու անձանց միջև փոխադարձ համագործակցության խթանում
եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչներ՝ կազմակերպելով
մասնագիտական քննարկումներ
- Հաշմանդամների մոտիվացիայի բարձրացում, հասարակության մեջ
ինտեգրում, տաղանդների և հմտությունների զարգացում, ակտիվ
մասնակցություն հասարակական գործունեությանը
- Հանրային հատվածի և հասարակության խթանում, հաշմանդամների համար
ավելի լավ պայմանների ստեղծում, առկա ենթակառուցվածքների
հարմարեցում
Փետրվարի 14-ին «Վրաստանի աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող
անձանց զբաղվածության և աշխատանքային քաղաքականության օպտիմալացում»
ծրագրի շրջանակներում Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական
ինքնակառավարում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում։
«
Պետական հոգաբարձուի վարչարարության և զբաղվածության
քաղաքականություն իրականացնող հաշմանդամների հետ աշխատող հասարակական
կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների և
սոցիալական հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև զբաղվածության
խթանման պետական գործակալությունը, հանրային պաշտպանի տարածքային
գրասենյակը և ԶԼՄ-ները կմասնակցեն ծրագրի աշխատանքներին»,
-Նշված է նախագծի նկարագրության մեջ։
Ծրագիրը կիրականացվի Վրաստանի չորս մունիցիպալիտետներում։ Ծրագրում
կներառվեն Գորի և Խաշուրի մունիցիպալիտետները՝ Շիդա Քարթլիից,
Զուգդիդիը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիից, և Մառնեուլիի
քաղաքապետարանները՝ Քվեմո Քարթլիից։
Ծրագիրն իրականացվում է «Community Path»-ի և TENENET սլովակական
կազմակերպության կողմից՝ Սլովակիայի միջազգային զարգացման
գործակալության «Slovak Aid»-ի ֆինանսական աջակցությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան