Մառնեուլիում սկսվում է նոր նախագիծ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը
Մառնեուլիում սկսվում է նոր ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման և աշխատանքային քաղաքականության օպտիմալացման համար։ Ծրագրի նկարագրության համաձայն՝ դրա նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման քաղաքականությունը ազգային և տարածաշրջանային մակարդակներում և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով աշխատող մարդկանց մասնագիտական ​​հզորացումը։ Ծրագրի շրջանակներում չորս մունիցիպալիտետներ, այդ թվում՝ Մառնեուլին, կկիսվեն սոցիալական ձեռնարկությունների աշխատանքի սկզբունքների վերաբերյալ սլովակիայի փորձով։

Ծրագրի նպատակներն են նաև ՝ 
  • Հաշմանդամների զբաղվածության քաղաքականության բարելավում, մասնագիտական ​​քննարկումների անցկացում տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ
  • Մասնագիտական ​​քննարկում աջակցող զբաղվածության հարցերի շուրջ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի ստեղծում, փորձի փոխանակում Սլովակիայում
  • Վրաստանի շրջաններում հաշմանդամություն ունեցող անձանց խորհուրդների դիրքերի ամրապնդում, հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի անդամների մասնագիտական ​​հմտությունների ամրապնդում և տարածաշրջանային մակարդակով սոցիալական քաղաքականության իրականացման համար պատասխանատու անձանց միջև փոխադարձ համագործակցության խթանում եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչներ՝ կազմակերպելով մասնագիտական ​​քննարկումներ
  • Հաշմանդամների մոտիվացիայի բարձրացում, հասարակության մեջ ինտեգրում, տաղանդների և հմտությունների զարգացում, ակտիվ մասնակցություն հասարակական գործունեությանը
  • Հանրային հատվածի և հասարակության խթանում, հաշմանդամների համար ավելի լավ պայմանների ստեղծում, առկա ենթակառուցվածքների հարմարեցում

Փետրվարի 14-ին «Վրաստանի աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և աշխատանքային քաղաքականության օպտիմալացում» ծրագրի շրջանակներում Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում։

«Պետական ​​հոգաբարձուի վարչարարության և զբաղվածության քաղաքականություն իրականացնող հաշմանդամների հետ աշխատող հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև զբաղվածության խթանման պետական ​​գործակալությունը, հանրային պաշտպանի տարածքային գրասենյակը և ԶԼՄ-ները կմասնակցեն ծրագրի աշխատանքներին», -Նշված է  նախագծի նկարագրության մեջ։

Ծրագիրը կիրականացվի Վրաստանի չորս մունիցիպալիտետներում։ Ծրագրում կներառվեն Գորի և Խաշուրի մունիցիպալիտետները՝ Շիդա Քարթլիից, Զուգդիդիը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիից, և Մառնեուլիի քաղաքապետարանները՝ Քվեմո Քարթլիից։

Ծրագիրն իրականացվում է «Community Path»-ի և TENENET սլովակական կազմակերպության կողմից՝ Սլովակիայի միջազգային զարգացման գործակալության «Slovak Aid»-ի ֆինանսական աջակցությամբ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print