Վերջին 3 տարում կարգավորող մարմինը սկսել է ուսումնասիրել
կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած 79 հիվանդի դեպք։ 5
հիվանդի դեպքում մասնագիտական պատասխանատվություն է դրվել 18
բժիշկ-մասնագետի։
Ինչպես «Ինտերպրեսնյուսին» հայտնեցին Բժշկական և դեղագործական
գործունեությունը կարգավորող գործակալությունից պահանջված
հրապարակային տեղեկատվությանը, 2 բժիշկ մասնագետի պետական վկայականի
գործողությունը կասեցվել է 1 ամիս ժամկետով, 16 բժիշկ-մասնագետի տրվել
է «գրավոր նախազգուշացում».
«2020 թվականին սկսվել է 13 բժշկական դեպքի
ուսումնասիրություն.
- 2021 թվականին՝ 36 բժշկական դեպքի ուսումնասիրություն.
- 2022 թվականին՝ 30 բժշկական դեպքի ուսումնասիրություն։
Ավարտվել է 10 դեպքի ուսումնասիրությունը, որից 5-ի դեպքում
բացահայտվել է բժշկի մասնագիտական պատասխանատվությունը, և նշված
հարցերը քննարկվել են Վրաստանի աշխատանքի, առողջապահության և
օկուպացված տարածքներից հարկադրված անձանց սոցիալական պաշտպանության
նախարարության մասնագիտական զարգացման խորհրդի կողմից։
Խորհրդի որոշմամբ 18 մասնագետ բժիշկների (ինքնուրույն բժշկական
գործունեության սուբյեկտներ) նշանակվել են տարբեր չափերի մասնագիտական
պարտականություններ։ Դրանցից 1 բժշկական դեպքում՝ 2020 թվականին, 3
բժշկական դեպքում՝ 2021 թվականին, 2 մասնագետի պետական վկայականը
կասեցվել է 1 ամիս ժամկետով։ 16 բժիշկ-մասնագետի տրվել է
«գրավոր նախազգուշացում, 1 բժշկական դեպքի վերանայումը հետաձգվել է
(հետագա ուսումնասիրության նպատակով)»,- նշվում է տեղեկատվության
մեջ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան