Ռուսաստանի օրենսդրություն, Եվրաինտեգրում և քաղաքացիական հասարակություն․ Հարցազրույց USAID-ի առաքելության տնօրենի հետ

Այսօր՝ մարտի 10-ին, Վրաստանում USAID-ի  առաքելության տնօրեն Ջոն Փենելը այցելեց Մառնեուլի։

Ջոն Փենելը եղել է նաև "Ռադիո Մարնեուլի"-ում։ Լրատվական կազմակերպություն այցելելիս նրա հետ զրուցել ենք մի քանի հարցերի շուրջ։

Քաղաքացիական հասարակության կարևորությունը, Եվրաինտեգրումը և ռուսական օրինագիծը՝ սրանք այն հիմնական թեմաներն են, որոնց պատասխանում է USAID-ի  առաքելության տնօրենը։


Ո՞րն է Ձեր այցելության նպատակը և ինչպե՞ս կգնահատեք Ձեր այցը Մառնեուլի։

«Նախ շնորհակալություն։ Ուրախ եմ ձեզ կրկին այցելելու հնարավորություն ունենալու համար։ Մի քանի ամիս առաջ Մառնեուլիում էի։ Մառնեուլիում շատ լավ հանդիպումներ ունեցանք։ Այն փաստը, որ այսօր էլ ռադիոյով այստեղ եմ, ցույց է տալիս, թե որքան կարևոր է հենց լրատվամիջոցը: "Ռադիո Մառնեուլին" ինքնին մեծ արժեք է ներկայացնում բնակչության համար և մեծ ներդրում ունի զարգացման գործում։ Այսօր առավոտյան ես եղել եմ  ջերմոցում։ Արտադրում են տարբեր սածիլներ։ Նրանք ունեն ելակի տնկիներ, նախատեսում են աճեցնել նաև հապալասի տնկիներ։ Մեր աջակցությամբ նրանք ունեն լաբորատորիա, մենք տրամադրեցինք սերմնանյութ և օգնեցինք բարելավել իրենց ձեռներեցությունը: Կարևոր է, որ դրանք աշխատատեղեր ստեղծեն և տեղացիներին աշխատեն: Ես խոսել եմ գլխավոր տնօրեն պարոն Էրհանի հետ, և մեր համագործակցության շրջանակներում նրանք կավելացնեն և՛ իրենց վաճառքները, և՛ նոր աշխատատեղերի հնարավորությունը։ Հանդիպեցինք նաև քաղաքացիական հասարակության «Սալամ» կազմակերպության հետ, որը ներկայացնում են էթնիկ ադրբեջանցիներ։ Սրանք այն երիտասարդներն են, ովքեր մտածում են համայնքի մասին: USAID-ի հետ համագործակցությամբ «Սալամին» աշխատում և փորձում է բարելավել տեղի ադրբեջանական բնակչության վիճակը ոչ միայն Մառնեուլիում, այլև Դմանիսում և Բոլնիսիում։ Գնում են, անձամբ խոսում են ժողովրդի հետ, հետո փորձում են այդ մարդկանց ասելիք ստանալ իշխանության ներկայացուցիչներին»։

Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքը, որին հաջորդել է բողոքի լայնածավալ ակցիա, որից հետո իշխող ուժը հետ է կանչել օրենքի նախագիծը։ Ինչպե՞ս կգնահատեք վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած զարգացումները։

«Առաջին հերթին շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Սա այն օրենքը չէ, որը կծառայի Վրաստանի շահերին։  Սա չպետք է խանգարի Վրաստանի եվրոպական ապագային, իսկ Եվրամիությանն անդամակցելը պետք է միանշանակ լինի։ Հիանալի է տեսնել, թե քանի մարդ է դուրս գալիս և փորձում պաշտպանել խոսքի ազատությունը: Պարզ է, որ բնակչությունն ասում էր, որ իրենց ապագան միայն Եվրոպայի հետ է կապված։ Կարևոր է նաև այս համատեքստում խոսել USAID-ի  վրաց ժողովրդի հետ համագործակցության և օրենքի մասին: USAID-ի  գործընկերները, օրինակ, քաղաքացիական հասարակության հետ: Սրա համար լավ օրինակ է «Սալամին»։ USAID-ը  ներդրումներ է կատարում մարդկանց մեջ՝ օգնելով մարդկանց, ովքեր պատրաստ են օգնել իրենց համայնքին և երկրին: Մենք ցանկանում ենք ստեղծել բարգավաճ, անվտանգ համայնք: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ կարողանան և պաշտպանել իրենց իրավունքները։ USAID-ը  30 տարի է կառուցում է գործընկերային հարաբերություններ, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ ցանկանում է, որ Վրաստանն ուժեղ լինի: Տնտեսապես կայուն, ուժեղ երկիր է։  Մենք շատ ենք լսել քաղաքացիական հասարակության մասին, բայց կոնկրետ ի՞նչ է քաղաքացիական հասարակությունը: Դա այն մարդիկ են, ովքեր հավաքվում են՝ օգնելու իրենց համայնքին և երկրին: Հենց դրան է աջակցում USAID-ը՝ աշխատելով այն մարդկանց հետ, ովքեր օգնում են սեփական ժողովրդին: Սրանք կարող են լինել հասարակ ֆերմերներ, որոնք կօգնեն ֆերմերներին և կավելացնեն նրանց եկամուտները։ Դա կարող է լինել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր ապահովում են, որ իրենց համայնքը հավասարապես ներկայացված լինի երկրում: Դա կարող է լինել կանայք, ովքեր կպաշտպանեն բռնության զոհ դարձած կանանց իրավունքները կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր փորձում են պաշտպանել իրենց իրավունքները օրենքի շրջանակներում: Համեմատությունները, թե դա ամերիկյան օրենք էր, իհարկե, սուտ են։ Եվրամիությունը հայտարարեց, որ այս օրենքը, որը մերժում է Վրաստանին եվրոպացի թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը, նման օրենք լինել չի կարող։ Այսօրվա իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ վրաց բնակչության բարձր ձայնը (խմբ. մեզ ցույց տվեց), որ Վրաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, որ սա սահմանադրության մի մասն է։ Վրաստանի ժողովուրդն ամենից լավ գիտի, թե նա ինչ է ուզում։  Սա հաջողություն է, անվտանգություն, ազատություն։ Նրանք ցանկանում են ինտեգրվել Եվրամիությանը և ձգտում են այդ նպատակին։ Եթե ​​մեր դեսպանատան ասած այս օրենքը չկիրառվեր, իսկապես սև օր կլիներ։ Դա իսկապես վատ կլիներ, քանի որ հենց այս ազատ խոսքն ու հնարավորությունն է կազմում ժողովրդավարության հիմքը, և այն ներառում է էթնիկ փոքրամասնություններին և երկրում ներկայացված բոլոր մարդկանց»:

Երբ Վրաստանն այժմ ամենամոտն է Եվրամիությանն անդամակցելուն, ի՞նչ պետք է անեն Վրաստանի կառավարությունն ու ժողովուրդը եվրաինտեգրման համար:

«Կառավարությունը պետք է շարունակի այն ուղղությունը, որն ի սկզբանե բռնել է։ Սա այն ուղղությունն է, որը ենթադրում է ճանապարհ դեպի Եվրամիություն։ Դրա համար նրան անհրաժեշտ է կատարել իր վրա դրված պարտավորությունները, որոնք հայտնի են որպես Եվրամիության 12 կետանոց պլան։ Իհարկե, Վրաստանի կառավարությունը և հասարակական կազմակերպությունները պետք է միաժամանակ քարոզեն և բնակչությանը բացատրեն, թե ինչ դրական բան կարող է բերել երկրին ԵՄ անդամակցությանը։ Այս մտահոգությունը, ինչ էլ որ լինի, կապված է աշխատատեղերի, տնտեսական անվտանգության հետ, այդ ամենը կապված է երկրի անվտանգության հետ: Մարդիկ պետք է ավելի լավ հասկանան, թե դա ինչ է նշանակում և հասկանան դրա իրական արժեքը: Օրենքը, որի մասին խոսվեց, լավ է, որ հետ կանչվեց։ Դա կխոչընդոտեր ու կխաթարեր իմ թվարկած հնարավորությունները»։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք որպես USAID-ի առաքելության տնօրեն և ինչպե՞ս եք նախատեսում շարունակել աշխատանքը Վրաստանում:

«Վերջին ամիսը Վրաստանում եմ։ Իհարկե, ես մեծ ներուժ եմ տեսնում վրաց ժողովրդի մեջ։ Ցանկությունն ու վճռականությունը, որ նրանք ամուր գնացին Եվրոպայի ճանապարհով։ Անցած օրերն իրականում լավ ցույց տվեցին, թե ինչ է ուզում բնակչությունը։ Այն աշխատանքը, որը մենք անում ենք Մառնեուլիում և ամբողջ երկրում, աշխատանք է մարդկանց համար: Աջակցություն բնակչության համար կարևոր տարածքներին: Դա կլինի գյուղատնտեսություն, առողջապահություն, աջակցություն հաշմանդամներին, օգնություն խոցելի բնակչությանը, օգնություն ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և այլն։ Բոլոր այն ծրագրերը, որոնց մենք աջակցում ենք, վճռորոշ և կարևոր են երկրի զարգացման համար։ Ուրախ եմ, որ այս ուղղությամբ մենք օգնում ենք երկրին հասնել այն նշակետին ու նպատակին, որն ունի երկիրը»։

Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում Վրաստանում ժողովրդավարական արժեքների հաստատմանը։

«Անցած օր ու գիշեր տեղի ունեցած իրադարձությունները, անշուշտ, խոսում են իրենց մասին։ Հետազոտությունները, անցկացվող հարցումները, արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, և բնակչությունն ամեն ինչ անում է, որ կառավարությունը հաշվետու լինի նրանց առաջ։ Սահմանադրությունը նաև դրան է կոչում, որ երկիրը գնում է դեպի ԵՄ անդամակցություն։ Երբ խոսում ենք արժեքների մասին, դա երկրի ուժն է, հաջողությունը, ազատությունը, անվտանգությունը։ Սրանք այն արժեքներն են, որոնք միանշանակ երկիրը տանելու են դեպի ԵՄ անդամակցություն»։

Նշենք, որ սա Ջոն Փենելի երկրորդ այցն է Մառնեուլի։ Այսօր նա այցելել է քաղաքացիական հասարակության «Սալամ» կազմակերպություն և եղել նաև «Մզա Չիթիլիում»։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google