Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը կնքել է 10
ջրի դիսպենսերի պարզեցված գնման պայմանագիր։
Քաղաքապետարանի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Բեսիկ
Սեխնիաշվիլին դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝
դիսպենսեր գնելու խնդրանքով։
«
Ուզում եմ հիշեցնել, որ Մառնեուլիի քաղաքապետարանում
մեզ անհրաժեշտ են 10 (տասը) միավոր դիսպենսեր։
Խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ ապահովել օրենքով
նախատեսված միջոցառման կատարումը»։
Մարտի 10-ին Մառնեուլիի քաղաքապետարանը պարզեցված պայմանագիր է կնքել
անհատ ձեռներեց Ակրեմ Գախրամանովի հետ՝ ջրի դիսպենսերների գնման
համար։ 10 ջրային դիսպենսեր գնելու համար ինքնակառավարումը վճարել է
4700 լարի։ Յուրաքանչյուրի արժեքը 470 լարի է։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան