Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը բազմիցս
հայտարարել է կոյուղու մաքրման աշխատանքների գնման մրցույթ։
Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի ընթացքում նախատեսում է
ծախսել 50 847 լարի քաղաքապետարանի տարածքում կոյուղու մաքրման և
պահպանման համար։
«
Ծառայությունները պետք է մատուցվեն պայմանագրի կնքումից
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը փուլ առ փուլ՝ գրավոր
հանձնարարականի համաձայն։ Մատակարարին գրավոր կտրվի օբյեկտի կոնկրետ
հասցեն, կատարվող աշխատանքների անվանումը և/կամ թերի ակտը և
աշխատանքների համար սահմանված ժամկետները",- նշված է
Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։
Այս տեսակի մրցույթը տեղական ինքնակառավարումն առաջին անգամ
հայտարարել է փետրվարի 10-ին։ Դրան ոչ մի ընկերություն չի մասնակցել,
ինչի պատճառով էլ էլեկտրոնային գնումը ճանաչվել է չկայացած։
Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին քաղաքապետարանի տարածքում
կոյուղու մաքրման և սպասարկման աշխատանքների գնման մրցույթը կրկին
հայտարարել է մարտի 14-ին։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները
մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել մարտի 31-ից ապրիլի 5-ն
ընկած ժամանակահատվածում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան