Մառնեուլիի քաղաքապետարանը յոթերորդ անգամ հայտարարեց
քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման մրցույթը։
Շուրջ մեկ տարի ՏԻՄ-ը աշխատանքներ կատարող ընկերություն է
փնտրում սակայն ապարդյուն։ Վեց տապալված մրցույթների համաձայն՝
երկուսի մասնակից ընկերությունները որակազրկվել են տեխնիկական
փաստաթղթերի պատճառով, իսկ հինգ մրցույթներին ոչ ոք չի մասնակցել։
Քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման համար հատկացվել է
261 327 լարի, սակայն նոր մրցույթում քաղաքապետարանը ավելացրել է
գումարը, իսկ շինարարության արժեքը կազմում է 321 519 լարի։ Մրցույթին
մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մասնակցել ապրիլի
5-10-ն ընկած ժամանակահատվածում։
Նախագծով նախատեսվում է մեծացնել առաջին հարկում գտնվող գրասենյակային
սենյակի տարածքը և տարածք հատկացնել միջանկյալ օղակի տեսքով՝
բնակչության հետ հաղորդակցության գործընթացը պարզեցնելու նպատակով։
Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և
փոխել այնտեղ թափանցող դռները։
Առաջին հարկի որոշ սենյակներ նախատեսված են վերանորոգման համար։
Երկրորդ հարկում նախատեսվում է թարմացնել առկա սանհանգույցը և
կազմակերպել նոր սանհանգույց գործող աշխատասենյակում։ Երրորդ հարկում
նախատեսվում է աստիճանահարթակի պատերի սվաղում, ներկում և այլն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան