Կրթության նախարարի պաշտոնում Միխեիլ Չխենկելին կփոխարինի Գիորգի Ամիլախվարին
Վրաստանի կրթության նախարարի պաշտոնում Միխեիլ Չխենկելին կփոխարինի Գիորգի Ամիլախվարին։

Գիորգի Ամիլախվարիին մի քանի րոպե առաջ կրթության և գիտության նախարար է ներկայացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Պարոն Գիորգի Ամիլախվարին շատ հաջողակ մարդ է։ Ուզում եմ ձեզ ասել, որ նա շատ լավ  կրթություն է ստացել։ Սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա՝ Գերմանիայում։ Ստացել է  իրավագիտության դոկտորի աստիճան: Այստեղ ուզում եմ նշել, որ պարոն Գիորգին հաջող աշխատանքային փորձ ունի, նա շատ հաջողակ բուհերից մեկի հիմնադիրն է։ Նրա ռեկտորության տարիներին այս համալսարանը բազմաթիվ հաջողությունների է հասել։ Սա իսկապես լավ օրինակներից է, թե ինչպես պետք է երիտասարդ մոտիվացված մարդը ստեղծի ժամանակակից, եվրոպական, արևմտյան որակի համալսարան։ Պարոն Գիորգին հենց այսպիսի համալսարանի ստեղծողն է։

Ուզում եմ նաև նշել, որ պարոն Գիորգին մինչ այժմ հաջողությամբ ղեկավարել է խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը։ Դրա հետ մեկ կարևոր  իրադարձություն չէ որ  կապված է։ Պարոն Գիորգին տարիներ շարունակ ներգրավված է կրթության ոլորտում։  Նա շատ լավ գիտի ընդհանրապես կրթության բոլոր մակարդակներում տիրող իրավիճակը, կրթական համակարգում դեռ պահպանված մարտահրավերները, և ես հավատում եմ, վստահ եմ, որ պարոն Գիորգին կլինի հաջողակ ԿԳ նախարար։ Վերջին երկու տարիներին մենք շատ ենք խոսել կրթության խնդիրների մասին։ Նա շատ լավ գիտի, թե ինչպես լուծել դեռևս առկա խնդիրները, և կարծում եմ, որ պարոն Գիորգին հաջողակ նախարար կլինի։

Միաժամանակ ասեմ, որ Գիորգի Ամիլախվարին հրատարակել է բազմաթիվ գիտական ​​աշխատություններ։ Մենագրություն վրացերեն և անգլերեն լեզուներով։ Զբաղվել է միաժամանակ ակադեմիական գործունեությամբ։

Մեզ պետք են լավ մենեջերներ, դաշտային կառավարիչներ։

Ուզում եմ ևս մեկ անգամ հաջողություն մաղթել Գիորգի Ամիլախվարիին և շնորհակալություն հայտնել մեր նախկին նախարար Միխեիլ Չխենկելիին
»,- ասել է Ղարիբաշվիլին։

Տեղեկացնենք, որ Գիորգի Ամիլախվարին մինչ այժմ զբաղեցնում էր խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ Միխեիլ Չխենկելին կրթության և գիտության նախարար է նշանակվել 2019 թվականի նոյեմբերին։

Նշենք նաեւ, որ Միխեիլ Չխենկելին կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչ այդ՝ 2017 թվականին, սակայն ընդամենը 8 ամիս։
Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print