Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 51000 լարիով բեռնատար գնել
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել մեկ բեռնատար ավտոմեքենայի գնման համար։ Ռադիո Մառնեուլի-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ քաղաքապետարանը բեռնատարները ձեռք կբերի Մառնեուլի Սոփծղալի ՍՊԸ-ի համար։

Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 17-ին 51 հազար լարի արժողությամբ մրցույթ է հայտարարել բեռնատար ավտոմեքենա գնելու համար։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել մարտի 28-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո 60 օրվա ընթացքում բեռնատարը պետք է հանձնի քաղաքապետարան։

Մրցութային փաստաթղթերում նշվում է նաև, որ մեքենան պետք է թողարկվի 2022 կամ 2023 թվականներին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google