Մառնեուլիի Մաղալաշվիլիի կամրջի վերականգնման համար կծախսվի մինչև 2մլն լարի
Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնման աշխատանքների գնման համար երկրորդ անգամ հայտարարվել է 1 մլն 893 հազար 840 լարիի մրցույթ։ Առաջին մրցույթին, որը հայտարարվել էր երկու ամիս առաջ, մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Ճանապարհաշինարարական» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանը որակազրկել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։ Նոր մրցույթին մասնակցությունը հնարավոր կլինի ապրիլի 8-13-ը։

Կամուրջի վերականգնման գումարի 95%-ը ֆինանսավորվում
է կենտրոնական բյուջեի, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։ Կամուրջի վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքը։

«Նախատեսվում է գործող լուսասյուների և ճաղերի ապամոնտաժում, մայթերի վրա խճանկարային սալիկների հեռացում, ապամոնտաժում, առկա վնասված մայթի բլոկների ապամոնտաժում։ Պողպատե ճաղերի կառուցումը անհատական ​​է և բաղկացած է քառակուսի պողպատե խողովակներից, որոնք եռակցվում են բետոնապատ պողպատե ներդիրներին մայթի բլոկների վրա տեղադրված հատուկ պոմպերում: Նախագիծը նախատեսում է նախագծային պողպատե ճաղերի ներկում։ Նախատեսվում է ջրահեռացման համակարգ կազմակերպել էստոկադայի վրա։ Նախագծով նախատեսվում է կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքների կազմակերպում, մասնավորապեսնախատեսվում է ճանապարհը լայնացնել մինչև 4,50 մետր, որը մի կողմից կուղեկցվի հետիոտնային մայթով, և ի լրումն վերը նշվածի, նախագծով նախատեսվում է երկաթուղային անցումում հետիոտնի համար նախատեսված հատուկ սալերի տեղադրում",-
գրված  է  մրցույթային փաստաթղթերում։


Նախագծային առաջարկի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պետք է աշխատանքները կատարի պայմանագիրը կնքելուց հետո 5 ամսվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google