Մառնեուլիի ամերիկյան անկյունը հայտարարել է դրամաշնորհային ծրագիր
Մառնեուլիի ամերիկյան անկյունը հրավիրում է 16-ից 25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Համայնքի դեսպաններ» դրամաշնորհային ծրագրին։
Ծրագրի նպատակն է գտնել երիտասարդ ակտիվ քաղաքացիների, ովքեր կստեղծեն նախաձեռնող խմբեր, կուսումնասիրեն համայնքի/քաղաքի հասարակական կամ սոցիալական կարիքները և կմշակեն փոքր ծրագրեր/ծառայություններ, որոնք կնպաստեն տեղական համայնքի զարգացմանը:

Մառնեուլիի ամերիկյան անկյունի տեղեկություններով՝ գրանցված երիտասարդները կանցնեն վերապատրաստում նախագծեր գրելու և հետազոտության մեթոդաբանության ոլորտում, ինչը կօգնի նրանց ուսումնասիրել և բացահայտել կարիքները/խնդիրները։
Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց գրանցման ձևը ուղարկել ոչ ուշ, քան ապրիլի 10-ը։

https://docs.google.com/…/1FAIpQLSevxaBbvaczCKMg0…/viewform…

Լավագույն նախագիծը կֆինանսավորվի և կիրականացվի Ամերիկյան անկյան հետ միասին։

Ծրագրի ֆինանսական աջակիցն է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print