Մառնեուլի 20 գերազանցիկ աշակերտներ պարգեւատրվեցին ոսկե եւ արծաթե մեդալներով

Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնը Մառնեուլիի քաղաքապետարանում կազմակերպել էր գերազանց  առաջադիմությամբ  ավարտած աշակերտների  պարգեւատրման արարողություն։

Տեղեկությունը տարածում է տեղական ինքնակառավարումը։ Մառնեուլիի մունիցիպալիտետում 2020-2021 ուսումնական տարվա ավարտական ​​20 աշակերտ պարգևատրվել է 12 ոսկե և 8 արծաթե մեդալներով, իսկ նշված ուսումնական տարվա հիմնական մակարդակի 34 հաջողակ աշակերտներ ստացել են անհատական ​​համակարգիչներ։

«Միջոցառման շրջանակներում Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնության պատգամավոր Զաուր Դարգալին, քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն և Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Խանալի Գախրամանովը շնորհավորեցին դպրոցի վաստակաշատ շրջանավարտներին հաջողության համար և անձամբ հանձնեցին մրցանակը։  Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Մառնեուլի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ։

«Ռադիո Մառնեուլի»-ին  մրցանակաբաշխության մասին տեղեկություն չուներ։ Միջոցառման մասին տեղեկությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ քաղաքապետարանը հրապարակեց մրցանակաբաշխության լուսանկարը։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google