Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտը
բաց հասարակության հիմնադրամի հետ համատեղ հրապարակում է «Էթնիկ
փոքրամասնությունների բացառումը Վրաստանում» հետազոտությունը։
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել էթնիկ փոքրամասնության
ներկայացուցիչների սոցիալական բացառման առանձնահատկությունները։
Հետազոտության բաղկացուցիչներից է ազգային փոքրամասնությունների
հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ըստ որի՝
էթնիկ փոքրամասնությունների շրջանում ինչպես անձնական, այնպես էլ
հանրային կարիքների համար տեղական ինքնակառավարման մարմիններին
դիմելու մակարդակը ցածր է՝ 6%-ից մինչև 13%:
«
Հարցվածների մեծամասնությունը (ավելի քան 75%) տեղեկացված
չէ, որ կարող է մասնակցել բյուջեի պլանավորմանը, քաղաքապետարանի
զարգացման ռազմավարության մշակմանը, քաղաքում/թաղապետարանում
իրականացվելիք տարբեր միջոցառումների պլանավորմանը, քաղաքի/գյուղի
առաջնահերթությունների որոշմանը։
Վերոնշյալ միջոցառումներին նույնիսկ տեղեկացված հարցվողների
մասնակցության փորձը ցածր է, միջինում 84%-ն ասում է, որ վերջին
2 տարում նմանատիպ միջոցառումների չի մասնակցել», - նշված է
ուսումնասիրության մեջ։
Հետազոտության համաձայն՝ միջոցառումներին չմասնակցելու հիմնական
պատճառն ասում են հարցվածները, որ ոչ ոք չի մոտեցել ու հրավիրել
հանդիպմանը։
Չնայած ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ առկա
խնդիրներին՝ հետազոտության մասնակիցների 71%-ը վերջին երկու տարում
ոչինչ չի արել նշված խնդիրները լուծելու համար։
«
Իրենց էթնիկ խմբի առջեւ ծառացած խնդիրներից հարցվածներն
առանձնացնում են գործազրկությունը, աղքատությունը, պետական լեզվի
չիմացությունը։
Հարցվածների մեծ մասը (59%) հայտարարում է, որ չի հետաքրքրվում
քաղաքականությամբ։
Հարցվածների մեծ մասը (55%) վստահում է կրոնական
կազմակերպություններին։
Բոլոր շրջաններում Վրաստանի ոստիկանության նկատմամբ վստահության
ցուցանիշները համեմատաբար բարձր են»,- նշված է
ուսումնասիրության մեջ
Հետազոտության մեջ հետաքննվել է նաև էթնիկ փոքրամասնությունների
ներկայացուցիչների վստահությունը արևմտյան կառույցների նկատմամբ։
Կախեթիում, Պանկիսիում և Քվեմո Քարթլիում վստահում են Եվրամիությանն
ու ՆԱՏՕ-ին, բայց ոչ Սամցխե-Ջավախեթիում։ Իսկ Ռուսաստանի
իշխանությունները բոլոր մարզերում անվստահության բարձր մակարդակ
ունեն։
Հետազոտության շրջանակներում 2021 թվականի նոյեմբերին իրականացվել են
դաշտային աշխատանքներ։ Հետազոտության ընթացքում առերես
հարցազրույցների ձևով հարցվել է 1510 քաղաքացի, այդ թվում՝ 380 էթնիկ
ադրբեջանցիներ Կախեթից, 267 էթնիկ ադրբեջանցիներ Քվեմո Քարթլիից,
381-ը Քիստ Պանկիսի հովտից և 379 էթնիկ հայեր Սամցխե-Ջավախեթից:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան