«Կառավարությունը տեղեկություն չունի, թե ազգային
փոքրամասնություններից քանի հաշմանդամ է ապրում երկրում»,
- հրապարակում է Սոցիալական արդարության կենտրոնը նոր
ուսումնասիրություն, որտեղ քննարկվում են էթնիկ փոքրամասնությունների
առջեւ ծառացած մարտահրավերները։
Հետազոտության ժամանակ Վրաստանում գրանցվել է սոցիալական փաթեթներ
ստացող հաշմանդամություն ունեցող 125 467 անձ։ Նրանցից 13343
հաշմանդամ երեխա։ Ծանր հաշմանդամություն ունեցող 29070, զգալի
հաշմանդամություն ունեցող 74420 և միջին ծանրության հաշմանդամություն
ունեցող 10634 անձ։
«
Պետությունը չունի միասնական, համակարգված քաղաքականություն
էթնիկ փոքրամասնություն ներկայացնող հաշմանդամություն ունեցող անձանց
համար հասկանալի լեզվով տեղեկատվության հասանելիության ապահովման
ուղղությամբ, և ցանկացած տիպի միջոցառման իրականացումը կապված է
առանձին տարածքային մարմնի բարի կամքի հետ կամ աշխատողի լեզվական
կարողություններից։ Վարչական մարմինների հետ շփվելիս և/կամ
սոցիալական աշխատողների հետ շփվելիս լեզվական խոչընդոտի հաղթահարման
բեռն ամբողջությամբ ընկնում է հաշմանդամների վրա։ Ե՛վ համայնքի
անդամները, և՛ սոցիալական աշխատողները նշում են, որ իրենց միջև շփումը
հիմնականում ռուսերեն լեզվով է իրականացվում»,-
ասվում է հետազոտության մեջ։
Ի լրումն ուսումնասիրության մեջ նկարագրված մարտահրավերների, կան նաև
առաջարկություններ, որոնց վրա պետք է աշխատեն տարբեր
գերատեսչություններ, նրանց թվում է ՝
- Էթնիկ փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց
ճանաչումը օրենսդրության և քաղաքականության փաստաթղթերում
- Հետևողական տեղեկատվական քաղաքականության մշակում
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության
մատչելիության միասնական ստանդարտի մշակում
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար, պրոֆեսիոնալ
թարգմանչական ծառայությունների մատուցում պետական
գերատեսչությունների, բուժհաստատությունների (հատկապես այն
հիմնարկների, որոնք պատասխանատու են կարգավիճակ տալու համար), ինչպես
նաև սոցիալական աշխատողների հետ շփման գործընթացում
- Պետական գերատեսչությունների կայքերի հասանելիության
ապահովում
- Էթնիկ պատկանելության հիման վրա վիճակագրական տվյալների
մշակում
- Կենտրոնական մակարդակում գործող մեխանիզմներում ազգային
փոքրամասնությունը ներկայացնող հաշմանդամություն ունեցող անձանց
ներառումը և արդյունավետ մասնակցության ապահովումը
- Մինչև սոցիալական մոդելին անցնելը, քաղաքապետարանների հետ սերտ
համակարգմամբ, ապահովելով բժշկական հաստատությունների աշխարհագրական
հասանելիությունը կարգավիճակ փնտրող կամ իրենց կարգավիճակը փոխել
ցանկացող անձանց համար
- սոցիալական վերականգնում և երեխայի խնամք
Հարկ է նշել, որ հետազոտության մեթոդաբանությունը հիմնված էր
գրասեղանային հետազոտության, անհատական հարցազրույցների և
ֆոկուս-խմբի վրա պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ
և ֆոկուս խմբերի հանդիպումների վրա՝ Քվեմո Քարթլիում ապրող
հաշմանդամների հետ:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան