Ավագանու նոր շենքի նախագծային մրցույթը չի կայացել

Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի  շենքի կառուցման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայության մրցույթը չի կայացել։

Փաստաթղթերի պատրաստման համար քաղաքապետարանը հատկացրել է 42 հազար լարի, սակայն ոչ ոք չի մասնակցել։ Մրցույթը միայն մեկ արձագանք ունի։

«Ողջունում ենք ձեզ, այսինքն՝ ցանկանում եք վերակառուցե՞լ եղած շենքը, թե՞ եղած շենքն ապամոնտաժել ու դրա փոխարեն նոր շենք կառուցել։ Բացի այդ, պետք է գոնե տարրական տարածքի տոպորուկան դնել և ավելի որակով պատրաստել մրցութային փաստաթղթերը, վերջնաժամկետը բավականին կարճ է։ Նման պայմաններում, կարծում եմ, որ որևէ իրավասու ճարտարապետական ​​խումբ չպետք է մասնակցի այս մրցույթին»,- գրել է ընկերություններից մեկի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան՝ ՏԻՄ-ից  գրել են, որ մանրամասնել են ս.թ. փաստաթղթերի տեխնիկական պահանջները։

Նշենք, որ մարտի 22-ին «Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն նշել էր, որ քաղաքապետարանի նոր շենքի կառուցման պատճառը քաղաքապետարանում աշխատող մարդկանց մեծ թիվն է։ Գիորգաձեի խոսքով, այս փուլում քաղաքապետարանը նախատեսում է միայն քաղխորհրդի շենքի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի մշակումը, իսկ շինարարական աշխատանքների համար գումարը կհատկացվի 2024 թվականի բյուջեից։

Տարածքը, որտեղ պետք է կառուցվի սակրեբուլոյի նոր շենքը, գտնվում է Մառնեուլիի հանրային գրադարանի հարեւանությամբ։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google