Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքի կառուցման
նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայության
մրցույթը չի կայացել։
Փաստաթղթերի պատրաստման համար քաղաքապետարանը հատկացրել է 42 հազար
լարի, սակայն ոչ ոք չի մասնակցել։ Մրցույթը միայն մեկ արձագանք
ունի։
«
Ողջունում ենք ձեզ, այսինքն՝ ցանկանում եք վերակառուցե՞լ
եղած շենքը, թե՞ եղած շենքն ապամոնտաժել ու դրա փոխարեն նոր շենք
կառուցել։ Բացի այդ, պետք է գոնե տարրական տարածքի տոպորուկան դնել և
ավելի որակով պատրաստել մրցութային փաստաթղթերը, վերջնաժամկետը
բավականին կարճ է։ Նման պայմաններում, կարծում եմ, որ որևէ իրավասու
ճարտարապետական խումբ չպետք է մասնակցի այս մրցույթին»,-
գրել է ընկերություններից մեկի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան՝
ՏԻՄ-ից գրել են, որ մանրամասնել են ս.թ. փաստաթղթերի տեխնիկական
պահանջները։
Նշենք, որ մարտի 22-ին «Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում քաղաքային
խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն նշել էր, որ քաղաքապետարանի նոր
շենքի կառուցման պատճառը քաղաքապետարանում աշխատող մարդկանց մեծ թիվն
է։ Գիորգաձեի խոսքով, այս փուլում քաղաքապետարանը նախատեսում է միայն
քաղխորհրդի շենքի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի
մշակումը, իսկ շինարարական աշխատանքների համար գումարը կհատկացվի 2024
թվականի բյուջեից։
Տարածքը, որտեղ պետք է կառուցվի սակրեբուլոյի նոր շենքը, գտնվում է
Մառնեուլիի հանրային գրադարանի հարեւանությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան