Մեկ շաբաթից հայտնի կդառնա՝ արդյոք Մառնեուլիի քաղաքապետարանը կհրապարակի՞ ներքին աուդիտի եզրակացությունը

Այսօր՝ ապրիլի 19-ին, Մառնեուլիի  քաղաքապետարանում տեղի է ունեցել վարչական հայցի քննությունը։

«Քվեմո Քարթլի Մեդիա» կազմակերպությունը դատի է տվել քաղաքապետարանին այն բանից հետո, երբ տեղական ինքնակառավարումը չի տրամադրել հանրային տեղեկատվություն և չի հրապարակել ներքին աուդիտի հաշվետվությունն ու առաջարկությունները։

«Մենք հիմնավորել ենք եւ մեր փաստաբանի օգնությամբ հիմնավորել ենք, թե օրենքի որ հոդվածներն են խախտվել մեր նկատմամբ։ Խոսեցի նաև այն մասին, որ Մառնեուլիի քաղաքապետարանն ինձ հետ է պահել իմ մասնագիտական ​​գործունեությունից։ Թեև հանրային տեղեկատվություն պահանջելիս մենք պարտավոր չենք բացատրել, թե ինչու է մեզ անհրաժեշտ այդ տեղեկատվությունը, ես նիստի անդամներին բացատրեցի, որ դա ինձ անհրաժեշտ է լրագրողական աշխատանք ստեղծելու համար, հետևաբար նրանց անգործությունը, որը ցույց տվեցին, խոչընդոտում է  մասնագիտական ​​գործունեություն»,- ասել է Քվեմո Քարթլի կազմակերպության ԶԼՄ-ների ղեկավար Մանոն Բոկուչավան

«Ռադիո Մառնեուլի»  լրագրողին թույլ չեն տվել մասնակցել վարչական բողոքի քննությանը։ «Քվեմո Քարթլի Մեդիա»-ի ղեկավարի պարզաբանմամբ՝ իրենք կարծում են, որ նիստի փակման վերաբերյալ Մառնեուլիի քաղաքապետարանի որոշումը օրինական չէ, քանի որ այդ մասին իրենց չեն տեղեկացրել։

«Մառնեուլիի քաղաքապետարանը մեզ հանկարծ հայտարարեց, որ նիստը դռնփակ է։ Երբ մեզ ուղարկեցին հանդիպման մասին տեղեկությունը, այն չմատնանշվեց, իսկ բուն փակման ժամանակ, երբ հարցրինք, թե որն է փակման պատճառը, պարզաբանումներ չտրվեցին։ Ըստ այդմ՝ նիստին թույլ չեն տվել ներկա գտնվել և՛ «Ռադիո Մառնեուլի»  ներկայացուցչին, և՛ մեր կազմակերպության աշխատակցին, մինչդեռ Մառնեուլիի քաղաքապետարանի  մամուլի գրասենյակի ներկայացուցիչը փորձել է ներկա գտնվել նիստին, իսկ մեր փաստաբանը բացատրել է, որ եթե կա այս մոտեցումը, որ հանձնաժողովի անդամներից ու կուսակցականներից  բացի ոչ ոք չի մասնակցում նիստին, ինչո՞ւ է ներկա եղել քաղաքապետարանի մամուլի գրասենյակի ներկայացուցիչը, և այս հանձնարարականներից հետո հնարավոր է եղել, որ նա լքի նիստը», - ասում է Մանոն Բոկուչավան։

Բոկուչավայի խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրենց ասել են, որ հանդիպումը հետաձգվել է, և որոշումը կհրապարակվի ապրիլի 26-ին։ Նրա խոսքով, միակ օրինական որոշումը կլինի բողոքը բավարարելը և քաղաքապետարանի աուդիտորական ծառայության հաշվետվությունն ու առաջարկությունները օրենքով սահմանված կարգով կազմակերպությանը փոխանցելը, այնուամենայնիվ, Մանոնն ակնկալում է, որ Մառնեուլիի քաղաքապետարանը կրկին կարող է մերժել հրապարակել հանրային տեղեկատվություն։

«Քվեմո Քարթլի Մեդիա» կազմակերպությունը 2023 թվականի փետրվարից պահանջել է ներքին աուդիտի ծառայությունների հաշվետվությունները Մառնեուլիի, Գարդաբանիի և Ռուսթավիի քաղաքապետարաններից։ Մառնեուլիի և Գարդաբանիի քաղաքապետարաններն ընդհանրապես չեն արձագանքել կազմակերպության հրապարակային տեղեկատվությանը, իսկ Ռուսթավիի քաղաքապետարանից ստացել են պատասխան, որ քաղաքապետի որոշման հիման վրա ներքին աուդիտի ծառայության եզրակացությունները չեն հրապարակելու։ Մանոն Բոկուչավայի խոսքով՝ Ռուսթավիի քաղաքապետարանին արդեն դատի են տվել դատարան, վարչական բողոքն այսօր քննվել է Մառնեուլիի քաղաքապետարանում, իսկ Գարդաբանիի քաղաքապետարանում բողոքի քննության ժամը դեռ հայտնի չէ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google