Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայությունը նոր ղեկավար ունի

Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժինը նոր ղեկավար ունի։



Այս մասին տեղեկություն է հայտարարվել այսօր՝ ապրիլի 21-ին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի արտահերթ նիստում։ Քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն նիստում հայտարարել է, որ ֆինանսաբյուջետային վարչությունը կղեկավարի Կոբա Չխիտունիձեն։ Կոբա Չխիտունիձեն բանկային համակարգում աշխատելու 10 տարվա փորձ ունի։

«Ուզում եմ ձեզ ասել, որ պարոն Կոբա Չխիտունիձեն նոր աշխատակից է։ Նա ֆինանսաբյուջետային ծառայության պետն է։ Մինչ այդ պաշտոնակար էր հանդիսանում տիկին Մայա Նավերյանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան իր պարտքի և համագործակցության համար։ Հաջողություն եմ մաղթում պարոն Կոբային իր աշխատանքում»։

Նշենք, որ Վուգար Մամեդովը երկար տարիներ ղեկավարել է Մառնեուլիի ֆինանսաբյուջետային բաժինը։ Նա նշված պաշտոնը թողել է մի քանի ամիս առաջ՝ քաղաքապետարանում ընթացող վերակազմավորման ֆոնին, իսկ այժմ Մառնեուլիի քաղաքապետի խորհրդականն է։ Նույն բաժնում մինչ այժմ գործում էր Մայա Նավարիանին։

Լուսանկարը՝ Մառնեուլիի սակրեբուլո

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google