Քաղաքային խորհուրդը նոր որոշում է ընդունել կանաչ բույսերի պահպանման վերաբերյալ

Մառնեուլիի քաղաքապետարանը  արտահերթ նիստում պաշտպանել է կանաչ բույսերի խնամքի և պահպանման մասին նոր բանաձեւը։

Քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն հարցը քննարկման է բերել քաղխորհրդի արտահերթ նիստ և նշել, որ բանաձևում ներառված են այնպիսի կարևոր հարցեր, որոնք պարզելու են, թե որ բույսերը կտնկվեն քաղաքապետարանում, որ ծառերը կարելի է էտել կամ կտրել։

«Քաղաքապետարանը նախաձեռնել է քաղաքապետարանի տարածքում կանաչ տնկիների ու կանաչապատման պահպանման ու վերականգնման կանոնների հաստատումը։ Նշված կանոնում գրված է, թե ինչ բույսեր են լինելու քաղաքապետարանի տարածքում, որ ծառն է ենթակա  հատման և ինչպես են իրականացվելու հեռացման աշխատանքները»,- ասաց Մամուկա Շուբիթիձեն։

Պատգամավորները կողմ են արտահայտվել նշված հարցին։ Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնել է Սակրեբուլոյի գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն, բանաձեւի ընդունման հաջորդ փուլը կանոնակարգի գրելն է, որը գրվելու է համապատասխան ծառայության համար։

«Կանաչ բույսերի պահպանման հետ կապված շատ կարեւոր եւ հետաքրքիր բանաձեւ է ընդունվել։ Այս որոշման հիման վրա համապատասխան ծառայությունը կանոնակարգ կհրապարակի բույսերի խնամքի վերաբերյալ։

Ապրիլի 21-ին կայացած ավագանու արտահերթ նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է տասը հարց։ Դրանցից՝ Մառնեուլիի քաղաքապետարանի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» Մառնեուլիի քաղաքապետարանի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ Մառնեուլիի քաղաքապետարանի համար վառելիքի և խոսակցության սահմանաչափերը որոշելու մասին և սոց. հարցեր։
Բոլորն էլ դրական լուծում ստացան։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google