Մառնեուլիի քաղաքապետարանը Երկրի օրվա կապակցությամբ 900 լարիի թխկիի տնկիներ է նվիրել 10 դպրոցների

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը կազմակերպել է մաքրման և կանաչապատման արշավներ՝ նշելու Երկրի օրը։

Ավանդաբար Մառնեուլիի քաղաքապետարանը «Ռադիո «Մառնեուլին» չի տեղեկացրել բնապահպանական միջոցառումների կազմակերպման մասին, սակայն ինքնակառավարումը սոցցանցում հրապարակել է միջոցառման լուսանկարները։

«Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարման կողմից կազմակերպված՝ Երկրի օրվա կապակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել է կանաչապատման եւ մաքրման ակցիա։
Կանաչապատման արշավի շրջանակներում Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն տնկիներ են տնկել քաղաքապետարանի շենքի մոտ։ Արշավի շրջանակներում տնկիներ են տնկվել նաև Թամարիսի, Շուլավերիի և Շահումյանի հանրակրթական դպրոցների բակերում։
Մաքրվել են  նաև  Թամարիս գյուղի ապրիլի 9-ի հրապարակը, Մառնեուլի-Սադախլո մայրուղու Ծերեթելի հատվածը, Շուլավեր  և Շաումյան  գյուղերի հանրակրթական դպրոցներին հարակից տարածքները
,-Նշված է քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանը բնապահպանական արշավի շրջանակներում կանաչապատման ակցիա իրականացնելու նպատակով «Ագրոնետ» ՍՊԸ-ից 900 լարիով ձեռք է բերել 90 հատ  թխկիի տնկի։ Պայմանագրին կից փաստաթղթում նշվում է, որ քաղաքապետարանի 10 հանրակրթական դպրոցներին բաշխվել է 90 տնկի։

Ջանդարի, Թազաքենդի, Սաիմերլոյի, Կապանախչիի, Քեշալո և Շահումյան  գյուղերի N1, N2 և N3 հանրակրթական դպրոցներին տրվել է 10 տնկի, իսկ Թամարիսի  և Շուլավերիի հանրակրթական դպրոցներին՝ 5-ական տնկի։

Պայմանագրին կցվում է նաև Շահումյան գյուղի N1, N2 և N3 հանրակրթական դպրոցների խորհրդատու-ուսուցիչների հայտարարությունը։  Հայտարարությունը թվագրված է 2023 թվականի ապրիլի 6-ով և գրված է Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքապետ պարոն Զաուր Դարգալիի անունով։ Նշենք, որ Զաուր Դարգալին  Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2020-2021 թվականներին, իսկ ներկայումս Մառնեուլիի քաղաքապետը Քենան Օմարովն է։

Համատեղ հայտարարությամբ խորհրդատու-ուսուցիչները քաղաքապետից խնդրում են ծառատունկներ և պարագաներ տրամադրել ապրիլի 22-ին Երկրի օրվան նվիրված մաքրման ակցիայի համար։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google