Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը կազմակերպել է
մաքրման և կանաչապատման արշավներ՝ նշելու Երկրի օրը։
Ավանդաբար Մառնեուլիի քաղաքապետարանը «Ռադիո «Մառնեուլին» չի
տեղեկացրել բնապահպանական միջոցառումների կազմակերպման մասին, սակայն
ինքնակառավարումը սոցցանցում հրապարակել է միջոցառման
լուսանկարները։
«
Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարման կողմից
կազմակերպված՝ Երկրի օրվա կապակցությամբ քաղաքապետարանում
կազմակերպվել է կանաչապատման եւ մաքրման ակցիա։
Կանաչապատման արշավի շրջանակներում Մառնեուլիի քաղաքապետ Քենան
Օմարովը և քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն տնկիներ են
տնկել քաղաքապետարանի շենքի մոտ։ Արշավի շրջանակներում տնկիներ են
տնկվել նաև Թամարիսի, Շուլավերիի և Շահումյանի հանրակրթական դպրոցների
բակերում։
Մաքրվել են նաև Թամարիս գյուղի ապրիլի 9-ի հրապարակը,
Մառնեուլի-Սադախլո մայրուղու Ծերեթելի հատվածը, Շուլավեր և
Շաումյան գյուղերի հանրակրթական դպրոցներին հարակից
տարածքները,-Նշված է քաղաքապետարանի հրապարակած
տեղեկատվության մեջ։
Մառնեուլիի քաղաքապետարանը բնապահպանական արշավի շրջանակներում
կանաչապատման ակցիա իրականացնելու նպատակով «Ագրոնետ» ՍՊԸ-ից 900
լարիով ձեռք է բերել 90 հատ թխկիի տնկի։ Պայմանագրին կից
փաստաթղթում նշվում է, որ քաղաքապետարանի 10 հանրակրթական դպրոցներին
բաշխվել է 90 տնկի։
Ջանդարի, Թազաքենդի, Սաիմերլոյի, Կապանախչիի, Քեշալո և
Շահումյան գյուղերի N1, N2 և N3 հանրակրթական դպրոցներին տրվել
է 10 տնկի, իսկ Թամարիսի և Շուլավերիի հանրակրթական դպրոցներին՝
5-ական տնկի։
Պայմանագրին կցվում է նաև Շահումյան գյուղի N1, N2 և N3 հանրակրթական
դպրոցների խորհրդատու-ուսուցիչների հայտարարությունը։
Հայտարարությունը թվագրված է 2023 թվականի ապրիլի 6-ով և գրված է
Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքապետ պարոն Զաուր Դարգալիի անունով։
Նշենք, որ Զաուր Դարգալին Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնը
զբաղեցրել է 2020-2021 թվականներին, իսկ ներկայումս Մառնեուլիի
քաղաքապետը Քենան Օմարովն է։
Համատեղ հայտարարությամբ խորհրդատու-ուսուցիչները քաղաքապետից խնդրում
են ծառատունկներ և պարագաներ տրամադրել ապրիլի 22-ին Երկրի օրվան
նվիրված մաքրման ակցիայի համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան