Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնումը/վերակառուցումը կարժենա 315000 լարի

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման մրցույթն անցկացվել է յոթերորդ փորձով։



ՏԻՄ-ը մեկ տարի անհաջող  փորձեր է կատարում աշխատանքներ կատարող ընկերություն գտնելու։ Վեց տապալված մրցույթների համաձայն՝ երկուսի մասնակից ընկերությունները որակազրկվել են տեխնիկական փաստաթղթերի պատճառով, իսկ հինգ մրցույթներին ոչ ոք չի մասնակցել։ Վերջին մրցույթը տեղական ինքնակառավարումը հայտարարել էր մարտի 17-ին։ Դրան մասնակցած միակ ընկերությունը «Բիլդքինգս» ՍՊԸ-ն է, որը քաղաքապետարանին առաջարկել է քաղաքապետարանի շենքի վերականգնումը/վերակառուցումը 315 հազար լարիով։

Սկզբում քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման համար հատկացվել էր 261327 լարի, սակայն նոր մրցույթում քաղաքապետարանը ավելացրել է գումարը, իսկ շինարարության արժեքը կազմել է 321519 լարի։
Նախագծով նախատեսվում է մեծացնել առաջին հարկում գտնվող գրասենյակային սենյակի տարածքը և տարածք հատկացնել միջանկյալ օղակի տեսքով՝ բնակչության հետ հաղորդակցության գործընթացը պարզեցնելու նպատակով։ Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և փոխել այնտեղ թափանցող դռները։

Առաջին հարկի որոշ սենյակներ նախատեսված են վերանորոգման համար։ Երկրորդ հարկում նախատեսվում է թարմացնել առկա սանհանգույցը և կազմակերպել նոր սանհանգույց գործող աշխատասենյակում։ Երրորդ հարկում նախատեսվում է աստիճանահարթակի պատերի սվաղում, ներկում և այլն։

"ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google