Մառնեուլիի մունիցիպալիտետում ապրում է 107 500 մարդ․ Սաքստատ
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 107 500 մարդ։ Տվյալներն ընդգրկում են մինչև 2023 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը։ 107 500 բնակչից 23900-ը բնակվում է Մառնեուլի քաղաքում, 83600-ը՝ գյուղական բնակավայրերում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ամենամեծ թվով մարդիկ Մառնեուլիում են ապրել 1994 թվականին, երբ Մառնեուլիի բնակչությունը կազմում էր 128 000 մարդ։ 28 տարվա ընթացքում Մառնեուլիի բնակչությունը նվազել է 20 800-ով։

2022 թվականի ընթացքում Մառնեուլիում ընդհանուր առմամբ ծնվել է 1513 երեխա։ Մառնեուլի քաղաքում՝ 292, գյուղերում՝ 1221, Մառնեուլիում ծնված երեխաներից 818-ը տղա են, 695-ը՝ աղջիկ։

Անցյալ տարի Մառնեուլիում մահացել է 998 մարդ։ Դրանցից 208-ը՝ քաղաքային, իսկ 789-ը՝ գյուղական բնակավայրերում։

Մառնեուլիում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների ցուցանիշն արտացոլված է վիճակագրական տվյալների մեջ։ 2022 թվականին Մառնեուլիում ստեղծվել է 807 նոր ընտանիք, որից 165-ը՝ քաղաքային, 642-ը՝ գյուղական բնակավայրերում։ Ինչ վերաբերում է գրանցված ամուսնալուծությունների ցուցանիշին, ապա նախորդ տարի Մառնեուլիում գրանցվել է 237 ամուսնալուծություն, որից 53-ը՝ քաղաքային, 184-ը՝ գյուղական բնակավայրերում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google