Երեխաների պաշտպանության օր Մառնեուլիում․ Հունիսի 1-ի ծրագիր

Հունիսի 1-ին Մառնեուլիում միջոցառումներ կանցկացվեն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Մառնեուլիի մշակութային կենտրոնի և Մառնեուլիի հանրային գրադարանի համատեղ կազմակերպմամբ նախատեսվում են մանկական ժամանցի տարբեր միջոցառումներ։

Մշակույթի կենտրոնի տեղեկություններով՝ միջոցառումները  կանցկացվեն հանրային գրադարանի հրապարակում ժամը 11:30-ից 14:00-ն։

  • Էքսպերիմենտորիում-գիտական ​​շոու
  • Ամերիկյան անկյուն՝ սեղանի խաղեր
  • Դեմքի նկարչություն
  • Արհեստների և գորգագործության շրջան՝ գորգագործության և գործվածքների ներկման վարպետության դաս
  • Մեր ընկերական «Երազանքի գործընկեր» կազմակերպությունն առաջարկում է հետաքրքիր խաղեր և զվարճալի մրցույթներ
  • գյուղ Մարադիսի դպրոցի «Էկո ակումբ».
  • Ծաղիկների ցուցահանդես և վաճառք
  • Մառնեուլիի 2-րդ հանրակրթական դպրոցի «Մեր ապագայի համար» քաղաքացիական ակումբ՝ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք
  • Ժամը 17:00-ին Մառնեուլիի մշակույթի տան համերգասրահում՝ մշակութային կենտրոնի հարեւանությամբ գտնվող վոկալ ստուդիայում, տեղի կունենա համերգ։

Նույն օրը քաղաքապետարանի կողմից և Մառնեուլիի նախադպրոցական կրթության կենտրոնի ներգրավմամբ նախատեսվում է կազմակերպել մշակութային և մարզական միջոցառումներ։

«Խաղաղություն աշխարհի երեխաներին» միջոցառմանը կներկայացվի հետեւյալը ՝ 

  • Զվարճանքի տարածք
  • Նկարչության վարպետության դասեր
  • Անիմատորների ցուցադրություն
  • Հեքիաթային հերոսների 2-ժամյա կատարում
  • Երեխաների տրամադրությունը կհոգա դիջեյը
  • Սպորտային գործունեություն՝ ձյուդոյի վարպետության դասեր

Քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառումը կսկսվի ժամը 15:00-ին և կավարտվի 17:00-ին Ջավախիշվիլիի կիսանդրու մոտ գտնվող հրապարակում:

"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google