Ներքին գործերի նախարարությունը «Մի՛ խլիր մանկությունը» ակցիայի
շրջանակներում մանկության ամուսնության բացասական հետեւանքների
վերաբերյալ մրցույթ է հայտարարել։
Ըստ ՆԳՆ հրապարակած հաղորդագրության՝ նկարչության մրցույթը
հայտարարվել է հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու
նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել 12-ից 18 տարեկան ցանկացած հետաքրքրված
անձ։
Մրցույթի արդյունքում կբացահայտվեն երեք հաղթողներ, որոնք
կպարգևատրվեն պատվոգրերով և դրամական պարգևներով։
Մրցույթին մասնակցելու կանոններն ու պայմանները հետևյալն են
՝
• Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած հետաքրքրված անձ՝ 12-ից 18
տարեկան;
• Մրցութային աշխատանքները բովանդակային առումով պետք է
համապատասխանեն մրցույթի թեմային.
• Ուղարկված նամակում անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը,
բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, նկարի անվանումը
և դրա համառոտ նկարագրությունը;
• Մրցույթի ավարտից հետո ժյուրիի անդամները կբացահայտեն երեք
լավագույն աշխատանքները, որոնք կպարգևատրվեն.
• Մրցութային աշխատանքները, որոնք էապես չեն համապատասխանում թեմային
և նշված պայմաններին, անպարկեշտ, խտրական, բռնություն պարունակող,
ինչպես նաև ընդհանուր բարոյական և էթիկական սկզբունքներին
չհամապատասխանող աշխատանքները չեն ընդունվելու.
• Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ
խաղարկություն;
• Գծագրի տեխնիկան և չափերը սահմանափակված չեն (էլեկտրոնային սարքում
ստեղծված աշխատանքը չի ընդունվում)
• Մասնակիցը պետք է ներկայացնի իր սեփական նկարը, համացանցում
հայտնաբերված նկարը չի կարողանա մասնակցել մրցույթին;
• Ներկայացված նկարի հեղինակային իրավունքը պետք է պատկանի մրցույթին։
Նախարարությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց համար,
ովքեր հրապարակված նկարի վերաբերյալ կարող են որևէ տեսակի պահանջ
ներկայացնել (գույքային, ոչ գույքային, հեղինակային և հարակից
իրավունքներ).
• Մրցույթին մասնակցելով՝ մասնակիցը հայտնում է իր համաձայնությունը
մասնակցելու այս նախագծին առնչվող բոլոր միջոցառումներին և
արշավներին;
• Մրցույթին մասնակցելով՝ մասնակիցը հայտնում է իր համաձայնությունը և
իրավունք է տալիս նախարարությանը հետագայում իր հայեցողությամբ
օգտագործել իր ուղարկած նկարը.
• Տեղեկացնում ենք, որ ուղարկելով մրցույթի աշխատանքը՝ մասնակիցն
ավտոմատ կերպով համաձայնում է մրցույթի պայմաններին;
• Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև 25.06.2023թ.
Մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարդու
իրավունքների պաշտպանության և հետաքննության որակի մոնիտորինգի
վարչության հատկապես կարևոր գործերի տեսուչ Սոֆո Չոխելին 551 740 007
հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստին՝
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Մրցութային աշխատանքները պետք է ուղարկել
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
էլեկտրոնային հասցեին սկանավորված
ձևով կամ մինչև 2023 թվականի հունիսի 25-ը Օրթաչալա, Թբիլիսի
հասցեով, Գուլուա 10 (Վրաստանի ներքին գործերի նախարարություն,
Մարդու իրավունքների պաշտպանության և հետաքննության որակի մոնիտորինգի
վարչություն) փոստային բաժանմունքի միջոցով։
Նկարչական մրցույթն անցկացվում է Ներքին գործերի նախարարության
կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Վրաստանի գրասենյակի
հետ համագործակցությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսական
աջակցությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան