Մառնեուլիի քաղաքապետարանում ընթացող վերանորոգման աշխատանքների
շնորհիվ տեղական ինքնակառավարումը պարզեցված եղանակով ձեռք է բերել
օդորակիչների և ռադիատորների ապամոնտաժման և տեղադրման
ծառայությունները։
Մառնեուլիի քաղաքապետարանը անհատ ձեռնարկատեր Էլվար Նաբիևի հետ
կնքել է ջեռուցման և սառեցման սարքավորումների
ապամոնտաժման/տեղադրման երեք պարզեցված գնումներ։
«
Հիշեցնում ենք, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի
քաղաքապետարանում շենքերի վերականգնման/վերակառուցման աշխատանքներ են
իրականացվում «ԲիլդՔինգ» ՍՊԸ-ի կողմից։ Հիմք ընդունելով 2023 թվականի
մայիսի 18-ի նամակը և Քաղաքաշինության, տարածքային կարգավորումների,
ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Իլիա
Կալաբեգաշվիլիի շարժական քարտը, որպեսզի աշխատանքային գործընթացները
սահուն շարունակվեն, անհրաժեշտ է ապամոնտաժել և տեղադրել պանելային
ռադիատորներ"- Նշված է ռադիատորի ապամոնտաժման
ծառայության բացատրական քարտում
26 ռադիատորների ապամոնտաժման համար Մառնեուլիի քաղաքապետարանի
տեղական ինքնակառավարումը վճարել է 1040 լարի։ Մառնեուլիի
քաղաքապետարանը Էլվար Նաբիեւի հետ կնքել է պարզեցված գնում՝ 14
օդորակիչների ապամոնտաժման համար, որի համար վճարվել է 1050 լարի։
Ռադիատորների և օդորակիչների ապամոնտաժման հետ մեկտեղ Մառնեուլիի
քաղաքապետարանը պարզեցված եղանակով ձեռք է բերել 9 օդորակիչների
տեղադրման, ջեռուցման և ֆրեոնի ավելացման ծառայություններ։ 9
օդորակիչի տեղադրման համար տեղական ինքնակառավարումը վճարել է 1350
լարի։
Ընդհանուր առմամբ, Մառնեուլիի քաղաքապետարանը օդորակիչների
տեղադրման/ապամոնտաժման և ռադիատորների ապամոնտաժման համար վճարել է
3440 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան