Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր
Մղեբրիշվիլիի խոսքով՝ Շովիում բնական աղետի հետեւանքով զոհվածների
թիվը հասել է 19-ի։
Նրա խոսքով՝ այսօր գետի հունում կնոջ դի և մարդու մարմնի մնացորդ է
հայտնաբերվել։
«
Մենք հաստատում ենք, որ գետի հունում նկատվել է կնոջ մարմին,
նկատվել է նաև մարդու առանձին մարմնի հատված։ Լրացուցիչ մոբիլիզացիա է
իրականացվում կոնկրետ վայրում՝ որոնողափրկարարական տարածքն էլ ավելի
ընդլայնելու համար։ Այս փուլում վաղաժամ է խոսել նույնականացման
մասին»,- ասել է Մղեբրիշվիլին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան