Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա
ընթացքում Վրաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
(շոգի ալիք)։
Նրանց տվյալներով՝ որոշ օրերի օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի
հարթավայրում կարող է հասնել 37,39◦C, Արևելյան Վրաստանում՝ 39,41◦C։
Հանրապետության լեռնային շրջաններում ցերեկը առավելագույն
ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33, 38◦, բարձրադիր շրջաններում՝
28,
33◦C։
«
Սպասվող բարձր ջերմաստիճանները բարենպաստ պայմաններ են
ջերմային սթրեսի, անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ
կապված գործընթացների ակտիվացման համար»,- նշվում է
տեղեկատվության մեջ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան