Շրջակա միջավայրի ազգային գործակալության
տվյալներով՝ սեպտեմբերի 6-ից 9-ը Վրաստանում սպասվում է կարճատև
անձրեւ և կայծակ,
Վրաստանի արևելյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Նրանց տեղեկություններով՝ հարթավայրերում օդի ջերմաստիճանը սպասվում է
+25, +30 աստիճանի սահմաններում։
«Թբիլիսիում սեպտեմբերի 6-ից հնարավոր է կարճատև անձրեւ՝ կայծակով։
Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Փոթի) սեպտեմբերի 7-8-ը
սպասվում
է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +27, +29
աստիճան է։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի,
Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։
Օդի ջերմաստիճանը ցերեկը +25, +27 աստիճան է։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո)՝
ընդհատվող կարճատեւ անձրեւ՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +19,
+21 աստիճան է։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջիանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի,
Ախմետա, Դեդոփլիսծկարո) կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ։
Օդի ջերմաստիճանը ցերեկը +28, +30 աստիճան է։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի,
Թիանեթի, Փասանաուրի) կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը
ցերեկը +25, +27 աստիճան է։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա,
Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի կարճատև անձրև և կայծակ։ Օդի
ջերմաստիճանը ցերեկը +18, +20 աստիճան է»,- նշված է տարածված
տեղեկատվության մեջ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան Աղբյուր
՝
ინტერპრესნიუსი