Բոլնիսիում ութերորդ դասարանցին երեխա է լույս աշխարհ բերել

Բոլնիսի քաղաքապետարանի գյուղերից մեկում ութերորդ դասարանցին երեխա է լույս աշխարհ բերել։

Վաղ ամուսնության մասին տեղեկությունը իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հայտնի է դարձել միայն անչափահասի ծննդաբերությունից հետո։

Ակտիվիստ Թոզու Գյուլմամեդլին ֆեյսբուքյան իր էջում տարածել է 14-ամյա աղջկա ծննդյան մասին տեղեկությունը։

«Բոլնիսի շրջանի Նախիդուրի գյուղում, ըստ տեղացիների, վաղաժամ ամուսնության զոհ, 8-րդ դասարանի աշակերտը  ծննդաբերել է։
Գործը հետաքննում է ՆԳՆ-ն։
Հասկանալի է, որ երեխաներին պաշտպանելու համար մենք ավելի շատ անելիքներ ունենք
»: գրել է Գյուլմամեդլին Facebook-ում։

«Քաղաքացիական հավասարության հարթակի» նախագահ Սամիրա Իսմայիլովան «Ռադիո Մառնեուլի»-ին   հաստատել է անչափահասի ծննդյան մասին տեղեկությունը։

«Դեպքը վերջերս է տեղի ունեցել, եւ որքան տեղյակ եմ, երեկ երեկոյան ծանուցվել են իրավապահ մարմինները։ Այսօր սկսվեցին հետաքննություններն ու հարցաքննությունները, այդ թվում՝ դպրոցի անձնակազմը և այլն։
Մեր տեղեկություններով՝ այս աղջկան առևանգել են և ապրել է  այսպես կոչված բռնի ուժով  ստեղծված ընտանիքում, և հիմա, երբ փաստը հաստատվել է, որ անչափահասը երեխա է ծննդաբերել, այս հարցը հրապարակային է դարձել
»։ - ասել է Սամիրա Իսմայիլովան

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը վերաբերում է սեռական հարաբերության  տասնվեց տարին չլրացած անձի մարմնին։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից ինը տարի ժամկետով։

"Ռադիո  Մառնեուլլի"
Թարգմ․՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google