Մառնեուլիի քաղաքապետարանը 9973 լարիի դրոշ է գնել։
Ձեռնարկատեր Ռախիբ Նասիբովից պարզեցված կարգով տեղական
ինքնակառավարման մարմինների կողմից ձեռք է բերվել 238 դրոշ։
«
Ուզում եմ հիշեցնել, որ, ըստ արձանագրության, Մառնեուլիի
մունիցիպալիտետի քաղաքապետարանը պաշտոնական այցեր կատարելիս
դրոշներն անհրաժեշտ են ինչպես սեղանին, այնպես էլ ասուլիսի։ Նաև
դրոշները, որոնք կտեղադրվեն Մառնեուլիի քաղաքային սեփականության
շենքերի վրա: Խնդրում եմ նշված հարցի քննարկումը հանձնարարել
համապատասխան ծառայությանը, որպեսզի համապատասխան միջոցներ
ձեռնարկվեն»,- ասված է հաշվետվության մեջ։
Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից գնված դրոշներ ՝
- 15x22 սմ սեղանի դրոշ երկկողմանի 116 հատ
- 100x150 սմ դրոշ երկկողմանի ներքին օգտագործման համար 9
հատ
- 100x150 սմ դրոշ բացօթյա օգտագործման 10
հատ
- 130x200 սմ դրոշ բացօթյա օգտագործման 6 հատ
- 400x600 սմ դրոշ բացօթյա օգտագործման 3 հատ
- Դրոշի մեծ տակդիր արծաթագույն 6 հատ
- Սեղանի տակդիր 1 տեղանի 10 հատ
- Սեղանի տակդիր 3 տեղանի 3հատ
- 100X150 սմ ԵՄ դրոշ կտորի 75 հատ
Մրցույթի համաձայն՝ գնված դրոշները քաղաքապետարան պետք է հանձնվեն
դեկտեմբերի 6-ից փետրվարի 28-ը։
Լուսանկարը ՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան