Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում ամանորյա
արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից։
Ինչպես ասում է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը,
արձակուրդի տեւողությունը երեխաների եւ մանկապարտեզի տնօրինության
համար տարբեր է լինելու։ Հունվարի 15-ից մանկապարտեզի սաները
կներգրավվեն ուսումնական գործընթացում, իսկ ուսուցիչները հունվարի
9-ից պետք է վերադառնան աշխատանքի։
«
Արձակուրդները սկսվում են 29-ից, երեխաները կհանգստանան
մինչեւ 15-ը։ Աշխատակիցները 9-ից կվերադառնան
աշխատանքի»,- ասում է Քարամովը։
Մառնեուլիի մունիցիպալիտետում գործում է 11 ուսումնական հաստատություն
և 20 դպրոցական պատրաստության կենտրոն։
"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան