Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի
սակրեբուլոն հաստատել է 2024թ բյուջեն։
Սակրեբուլոյի նիստում բյուջեն ներկայացրել է Մառնեուլիի
քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կոբա
Չխիտունիձեն։
«
2024 թվականի կանխատեսման համաձայն՝ Մառնեուլիի
քաղաքապետարանի բյուջեի հարկային եկամուտները անվանական
արտահայտությամբ կազմում են 44 194 400 լարի։ 2023 թվականի
պլանավորված ցուցանիշների համեմատ 2024 թվականի համար հարկային
եկամուտների կանխատեսումն ավելանում է 7 846 900 լարիով, ինչը 16
տոկոսով տոկոսային աճ է։ Քաղաքապետարանի բյուջետային վճարումները
հետեւյալն են, քաղաքապետարանի բյուջետային վճարումների ծավալը կազմում
է 55 275 000 լարի։ 2023 թվականի առաջին հաստատված պլանի համեմատ
սեփական եկամուտների տեսակարար կշիռն ավելանում է 8 593 000 լարիով։
Նշված աճը պայմանավորված է ԱԱՀ-ի ավելացմամբ։ Կապիտալ բյուջեն
ընդհանուր առմամբ սահմանվել է 27,071,000 լարի, որտեղ սեփական
միջոցների բաժինը կազմում է 17,417,800 լարի՝ ներառյալ
տարածաշրջանային զարգացման հիմնադրամից ստացված կապիտալ փոխանցման
համաֆինանսավորումը։ - ասել է Կոբա Չխիտունիձեն
Սակրեբւլոյի նիստում քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային
ծառայության ղեկավարը խոսեց նաեւ բյուջեի առաջնահերթ ոլորտների
մասին։
«
Ըստ առաջնահերթությունների՝ առաջինը ենթակառուցվածքի
զարգացումը որոշվելու է 16,478,000 լարի, ճանապարհային
ենթակառուցվածքների զարգացումը կկազմի 4,608,000 լարի, ջրային
համակարգերի զարգացումը կկազմի 3,784,300 լարի, արտաքին
լուսավորության համար կտրամադրվի 4,283,000 լարի, 1 724
000 կտրամադրվի մունիցիպալ տրանսպորտի համար, 1 982 300 լարի
կուղղվի կանաչապատման, 95 000 լարի՝ գերեզմանոցների պահպանման ու
կազմակերպման համար։ Ինչ վերաբերում է մաքրմանն ու շրջակա միջավայրի
պահպանությանը, ապա հատկացվել է 4 098 000 լարի։ 2 720 000 լարի
կտրամադրվի մաքրման և թափոնների կառավարման համար, 375 000 լարի
կտրամադրվի կանաչ բույսերի պահպանմանը, 1 003 500 լարի՝ մաքրման
ոլորտում կապիտալ ներդրումների համար։ - ասել է Կոբա
Չխիտունիձեն
Ահա բյուջեի առաջնահերթությունների և հատկացված միջոցների ցանկը
՝
Կրթություն՝ ընդհանուր 5,922,000 լարի
Այստեղից՝ ԱԻՊ մանկապարտեզների միության նախադպրոցական կրթության
սուբսիդիա՝ 5 700 000 լարի
Նախադպրոցական հաստատությունների վերականգնում - 150.000
լարի
Հանրակրթության խթանում - 72000 լարի
Մշակույթ, սպորտ և երիտասարդություն՝ ընդհանուր 9 078 500 լարի
Սրանից՝ մարզադաշտի զարգացում՝ 5 410 000 լարի
Մշակույթի ոլորտի զարգացում՝ 3 408 000 լարի
Երիտասարդության աջակցություն՝ 110000 լարի
Հեռուստառադիոհեռարձակման և հրատարակչական գործունեություն՝ 150000
լարի
Առողջապահություն (հանրային առողջության կենտրոնի սուբսիդավորում) -
316000 լարի
Սոցիալական ապահովություն՝ 2.703.000 լարի
Կառավարման և ընդհանուր նշանակության ծախսեր՝ 16.690.000 լարի
Պահուստային ֆոնդ՝ 400.000 լարի
Մարենուլիի 2024 թվականի բյուջեն սահմանվել է 63 000 000 լարի։
Սակրեբուլոյի նիստում Ամիրան Գիորգաձեն և Կոբա Չխիտունիձեն նշել
են, որ բյուջեն ամեն տարի ավելանում է, և այն կպահպանի աճի
միտումը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան