Հուլիսից ուսուցիչների աշխատավարձը միջինը կբարձրանա 500 լարիով
Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի խորհրդարան ներկայացրած հաշվետվության համաձայն՝ հուլիսի 1-ից ուսուցիչների վարձատրությունը կփոխանցվի նոր աշխատավարձային համակարգին։

Փաստաթղթում նշվում է, որ մշտական ​​ուսուցիչների 70 տոկոսի աշխատավարձը միջինը կբարձրանա 500 լարիով։

«Աշխատավարձի նոր համակարգով բոլոր ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, բնականաբար, բարձր ժամային ծանրաբեռնվածության դեպքում աճն ավելի մեծ կլինի, իսկ մշտական ​​ուսուցիչների 70 տոկոսի աշխատավարձը միջինը կբարձրանա 500 լարիով։

Աշխատավարձերի
նոր համակարգի մասին, որի հիմնական սկզբունքը որակյալ կրթություն ապահովելու համար արդար, թափանցիկ վարձատրության համակարգի ստեղծումն է։

Որակյալ կրթություն ապահովելու համար, բնական է, որ համակարգը կմշակի աջակցող մեխանիզմներ, որպեսզի ուսուցիչները կարողանան մասնագիտորեն զարգանալ և առաջադիմել իրենց կարիերայում
»,- նշված է նախարարի զեկույցում։
Աղբյուր ՝  BPN

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google