Ուսուցիչների արձակուրդային վարձատրությունը փոխանցվել է
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների արձակուրդային աշխատավարձը հաշվեգրվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում ԿԳՆ դպրոցական համայնքի ֆեյսբուքյան էջը։

«Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունից այսօր՝ հուլիսի 8-ին, երկու ամսվա՝ հուլիս և օգոստոս ամիսների ֆինանսավորումն ամբողջությամբ փոխանցվել է հանրակրթական դպրոցներին, որը ներառում է նաև ուսուցչի արձակուրդային վարձատրությունը։

Միաժամանակ պատրաստվել և դպրոցի հաշվապահներին ուղարկվել են համապատասխան գրավոր և տեսաուղերձներ, որպեսզի դպրոցի
հաշվապահները նոր աշխատավարձային համակարգով ապահովեն ուսուցչի արձակուրդային վարձատրության փոխանցումը (հուլիս և օգոստոս ամիսների համար) ժամանակին և սահուն կերպով
»,- ասված է հաղորդագրությունում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

Աղբյուր ՝ etaloni.ge
Print E-mail
FaceBook Twitter Google