Սանդրո Կիրվալիձեն կղեկավարի ռուսական օրենսդրության կիրառման
համար ստեղծված վարչությունը։
Ինչպես հայտնի դարձավ հուլիսին, Հանրային ռեգիստրի ազգային
գործակալությանը կառուցվածքայինորեն համալրվել է Ֆինանսական
հայտարարագրման վարչությունը։ Օրենքին առնչվող հարցերով այս
գերատեսչության անմիջական իրավասությունն է։
Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կայքում հրապարակված
տեղեկատվության համաձայն՝ ֆինանսական հայտարարագրման բաժնի ղեկավարը
կլինի Սանդրո Կիրվալիձեն։
Նույն բաժնում գործում են երկու ծառայություններ ՝
Ֆինանսական հայտարարագրերի դեպարտամենտի գրանցման ծառայություն - այն
ղեկավարում է Թինաթին Ղուգունիշվիլին․
Ֆինանսական հայտարարագրման վարչության հայտարարագրերի մոնիտորինգի
ծառայություն - ղեկավար Իրակլի Կերվալիշվիլի։
Ո՞վ է Սանդրո Կիրվալիձեն
Հանրային ռեգիստրի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 1992
թվականին ծնված Սանդրո Կիրվալիձեն կրթությամբ իրավաբան է։ Նա մինչ այդ
եղել է գույքի
գրանցման բաժնի անշարժ գույքի իրավունքների գրանցման
ծառայության կառավարիչը։ Ավելին տես ստորև ՝
Կրթություն և որակավորում
07.2016 Իլիայի պետական համալսարան – իրավաբան, իրավագիտություն,
մագիստրատուրա;
07.2014 Իլիայի պետական համալսարան – իրավաբան, իրավագիտության
բակալավր;
Պաշտոնական գործունեություն
08.2024 – մինչ այժմ՝ Վրաստանի արդարադատության նախարարության
Հանրային ռեգիստրի ազգային գործակալության ֆինանսական հայտարարագրերի
բաժնի պետ.
09.2021-08.2024 Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի
ազգային գործակալության գույքի հաշվառման վարչության անշարժ գույքի
նկատմամբ իրավունքների գրանցման ծառայության կառավարիչ
01.2020-09.2021 Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի
ազգային գործակալության գույքի հաշվառման վարչության կենտրոնացված
հաշվառման ծառայության ռեգիստր.
01.2017-01.2020 Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի
ազգային գործակալության գույքի հաշվառման վարչության կենտրոնացված
հաշվառման ծառայության մասնագետ.
08.2015-01.2017 Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի
ազգային գործակալության արխիվային ծառայության ազատ աշխատող.
2013-2014 թթ - Արդարադատության նախարարության կառավարման ոլորտում
գործող Հանցագործությունների կանխարգելման պետական կենտրոնի առաջին
մակարդակի հանցագործությունների կանխարգելման բաժնի
վերապատրաստվող.
2012-2013 թթ Արդարադատության նախարարություն - հետազոտական
պրակտիկա;
Ձեռքբերումներ, հրապարակումներ, դասընթացներ,
նախագծեր.
Վրաստանի արդարադատության ուսումնական կենտրոն - ձեռնարկատիրական
իրավունք;
Վրաստանի արդարադատության ուսումնական կենտրոն – թիմային աշխատանք
կազմակերպությունում;
Վրաստանի արդարադատության ուսումնական կենտրոն - Առևտրային և
պատասխանատվության իրավունք;
Խորհրդատվական և ուսուցման կենտրոն – Ձեռնարկատիրական
հմտություններ;
Խորհրդատվական և ուսուցման կենտրոն - դասընթացավարների
վերապատրաստում;
Վրաստանի արդարադատության նախարարություն – մարդասիրական
իրավունք;
Քրեակատարողական և պրոբացիոն ուսումնական կենտրոն – Եվրոպական
իրավաբան ուսանողների ասոցիացիա, «Բանտարկյալների միջազգային
չափանիշներ և վրացական օրենսդրություն»;
Իլիայի պետական համալսարան – Կարլ Պոպպերի բանավեճի ծրագիր;
Փոքրամասնությունների հարցերի եվրոպական կենտրոն – ամառային դպրոց
ազգային պատկանելության և խորհրդային տեղահանությունների մասին;
Մայիսի 28-ին «Վրացական երազանք»-ը, ինչպես ՌԴ կառավարությունը,
օրենք է ընդունել քաղաքացիական կազմակերպությունների և անկախ ԶԼՄ-ների
հրապարակումների դեմ։
Ռուսաստանի օրենսդրությունը նախատեսում է «օտար տերություն» և
«օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն»
տերմինների սահմանումը։ Այս տերմինը և հատուկ ստեղծված ռեգիստրը
կմիավորեն բոլոր այն կազմակերպություններին, որոնք աշխատում են
երկրում եվրոպական արժեքների, մարդու իրավունքների և
ժողովրդավարության զարգացման համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան